Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր մենք հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք 107 տարի առաջ անմարդկային կերպով ոչնչացվեցին Օսմանյան կայսրության օրոք։
Այդ ողբերգությունը պատմության մութ էջ է և հիշեցնում է մեզ, թե որչափ կարևոր են կյանքի պաշտպանությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ազգային, կրոնական ու ինքնության բազմազանության ընկալման ու ըմբռնման ամրապնդման կարևորությունը։
Մեր եղբայրների նկատմամբ իրագործվող խտրականության, բռնության ու ատելության նկատմամբ մշտական զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն է՝ ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմնական պայմանը»։
Աղբյուր՝ armradio.am