ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը․ արգենտինացի փոխնախարարի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում, մասնավրապես, ասված է․

«Արգենտինայում այսօր «Գործողություն՝ հանուն ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի» օրն է՝ 2008թ. թիվ 26199 օրենքի դրույթների համաձայն՝ ի հիշատակումն հարյուր հազարավոր հայերի ցեղասպանության, որը մեկնարկեց 1915թ. ապրիլի 24-ին։

 

Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը։ Այդ հիշողությունը հանդիսանում է ավելի լավ աշխարհում ապրելու հստակ որոշման ապացույց, որտեղ տարաձայնությունները լուծվում են երկխոսության միջոցով եւ խաղաղ մեթոդներով՝ լսելով դիմացինին եւ հարգելով կյանքը։ Այդ հիշողությունը հանդիսանում է այն հարգանքը եւ պատիվը, որին զոհերն արժանի են։ Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերույթուններն անկեղծ բարեկամության հարաբերություններ են։ 1915 թվականից ի վեր բազմաթիվ հայ վերապրածներ եկան Արգենտինա՝ փնտրելով խաղաղություն եւ բարեկեցիկ ապագա։ Այդ տղամարդիկ եւ կանայք փայլուն հայ համայնքի ներկայացուցիչներն են, որն արգենտինական հասարակության անբաժանելի մասն է կազմում։ Այդ առաջամարտիկներն ազնվորեն ծառայեցրեցին իրենց աշխատանքը, ազնվությունն ու տաղանդները իրենց հյուրընկալած երկրին։ Այստեղ մեծացան նրանց ժառանգները, այստեղ մշակեցին հողը, կառուցեցին գործարաններ, աչքի ընկան արվեստում, գիտություններում, սպորտում՝ այդպես նպաստելով իրենց նոր երկրի աճին, չմոռանալով իրենց նախնիների Հայրենիքի մասին։ Այսօր, ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, Արգենտինայի կառավարությունը հարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մի ժեստով, որը վերահաստատում է մեր իրական հանձնառությունը մարդու իրավունքներին եւ Հայաստանի հանդեպ ջերմ վերաբերմունքը։  Խաղաղություն եւ բարեկեցություն հայերին»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: