ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին

Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Հոսեին Թաբաթաբայիին և Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (The Institute for Iran-Eurasia Studies)՝ ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյարին:

Ս.թ. օգոստոսի 11-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Հոսեին Թաբաթաբայիին և Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (The Institute for Iran-Eurasia Studies)՝ ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյարին:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը, մեծապես կարևորելով ՀՀ-ԻԻՀ կապը, նշեց, որ Ինստիտուտը պատրաստակամ է եռանդուն ջանքեր ներդնելու ինչպես ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի, այնպես էլ Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի և Ալամե Թաբաթաբայի համալսարանի հետ գիտամշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ: Երկուստեք դրվատանքի խոսքով կարևորվեց երկու երկրների և ժողովուրդների հազարամյա պատմություն ունեցող պատմամշակութային, քաղաքական սերտ կապերն ու ընդհանրությունները։

Քննարկվեցին համատեղ գիտական միջոցառումներ, հրատարակություններ իրականացնելու, փոխայցելությունների և գիտական փորձի փոխանակման պատրաստակամության մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական միջազգային համագործակցության տնօրեն, Ալամե Թաբաթաբայի համալսարանի պրոֆեսոր Մանդանա Թիշեհյար ներկայացրեց համագործակցության առաջարկները, ինչը ողջունվեց և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից, առաջարկվեց կազմել ճանապարհային քարտեզ՝ երկուստեք առաջարկներն իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն պ․գ․թ․ դոցենտ Գ․ Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վ. Այվազյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ Իրանի բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. դոցենտ Ա․ Տոնոյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Օգոստոս 30, 2021 - 10:28

կոդ: 176

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: