Խմբագրական միավորման նախագահ Կլաուս Ռայնհարդտը նշել է, որ դատելով կամավորների թվից՝ բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ անսահման է:
«Չէ՞ որ այնտեղ աշխատանքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- շեշտել է նա: Ռայնհարդտը հավելել է, որ Գերմանիայի Դաշնային բժշկական ասոցիացիան ներկայում բանակցություններ է վարում Ուկրաինայի եւ հարեւան պետությունների արտգործնախարարների, առողջապահպության նախարարությունների եւ դեսպանությունների հետ՝ բժիշկներին առավել արդյունավետորեն տեղաբաշխելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում աշխատող բժիշկների համար պետք է երաշխավորվի անվտանգությունը: