ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի հերթական սադրանքը ուղղված է Հայաստանի և Իրանի համատեղ շահերի դեմ

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյուքում ինչպես ենթադրվում էր, ադրբեջանական ուժերը խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածություններն ու սահմաների անձեռնմխելիության կանոնները և արցախյան պատերազմի հրադադարի մասին ստորագրված եռակողմ համաձայնագրի դրույթները՝ չորեքշաբթի երեկոյան փակել են Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Շուռնուխ–Կարմրաքար ճանապարհահատվածը, իսկ օգոստոսի 26-ին` Գորիս–Որոտան հատվածը։

Միևնույն ժամանակ Գորիս–Կապան մայրուղին ոչ միայն մարզային, այլև միջպետական նշանակություն ունի, քանի որ տանում է դեպի հայ–իրանական սահման։ Ադրբեջանի անպատասխանատու և ագրեսիվ քայլի հետևանքով ինչպես հայտնի է դարձավ հարյուրավոր հայկական և իրանական բեռնատարներ էին մնացել Հայաստանում և Իրանում, հնարավորություն չունենալով ուղերթներ իրականացնել, քանի որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները փակել էին(այժմ վերավացված) Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհահատվածը։

Սա լուրջ սպառնալիք է՝ նախ ուղղված Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական շահերի և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ուղղությամբ տարվող միջազգային ջանքերի դեմ։ Ադրբեջանի անպատասխանատու և սադրիչ գործողությունները միանշանակորեն լուրջ սպառնալիք են նախ ուղղված Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական շահերի և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ուղղությամբ տարվող միջազգային ջանքերի դեմ։

Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքներ ձեռնարկելու թվականների համադրումը կատարվում է կանխամտածված և միտում ունի Իրանին ներքաշել Կովկասյան տարածաշրջանի լարվածություներում, հիմք պատրաստելով նախ՝ Իրանի տրանսպորտային և արևտրական կապերը կտրել Հայաստանից, ապա խափանել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման գործընթացը, որում անմիջականորեն մասնակից ու շահառու կողմ է համարվում Իրանը։

Դեպքերի արագընթաց զարգացումը Սյունիքի մարզում և Իրանից դեպի Երևան տանող այդ ճանապարահատվածի բռնի ուժով փակվելը Ադրբեջանական զիվորական ծառայողների կողմից քաոսային իրավիճակ է ստեղծել Իրանից Հայաստան ապրանք տեղափոխվող մաքսային ծարայություննում և ուղևորատար ընկերություններում։ Սա մի հարց է, որի նկատմամբ անտարբեր չեն Իրանի պետական պաշտոնյաները, հատկապես, որ նկատի առնենք հինգշաբթի օգոստոսի 27-ին իր աշխատանքն սկսեց Իրանի նորընտիր նախագահ Թբրահիմ Ռայիսիի կառավարության կաբինետը։

Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքներ ձեռնարկելու թվականների համադրումը կատարվում է կանխամտածված և միտում ունի Իրանին ներքաշել Կովկասյան տարածաշրջանի լարվածություներում, հիմք պատրաստելով նախ՝ Իրանի տրանսպորտային և արևտրական կապերը կտրել Հայաստանից, ապա խափանել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման գործընթացը, որում անմիջականորեն մասնակից ու շահառու կողմ է համարվում Իրանը։

Իրանին մտահոգում է Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային լարվածությունները և դրանից բխող սպառնալիքներն ու նոր մարտահրավերները, որոնք վստահաբար վտանգում են Իրանի տարածաշրջանային շահերն ու անվտանգությունը։ Ակնհայտ է Աֆղանստանի հետ կապված զարգացումներից հետո Թուրքիան փորձում է Աֆղանստանում ստեղծված անվտանգային վակիումը փոխարինել իր կամ պրոքսի ուժերի տեղակայմամբ Աֆղանստանում և այդ ֆոնին առանձին դերակատարություն է վերապահել իր դաշնակից Ադրբեջանի ահաբեկիչ կառավարության համար։ Միևնույն ժամանակ Թուրքիան և նրա պրոքսի գործընկերները փորձում են Հայաստանի վրա ճնշում գորադրելով Սյունիք մարզի վրայով միջանց ապահովել դեպի Նախիջևան, ինչը նախ կմասնատի Հայաստանը և հետո Իրանի կապը կկտրի Հայաստանի հետ ու տրանսպորտային հնարավորությունը դեպի հյուսիս, այսինքն Սև ծով և Եվրոպա՝ Իրանի համար։ Ավելին Թուրքիան և Արբեջանը փորձում են խափանել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը և այն փոխարինել իրենց պանտուրանիստական այսպես ասած՝ Բաքու-Նախիջևան-Թուրքիա ճանապարհով։ Այս ճանապարը նաև կարող է սպասարկել Թուրքական բանակի տեղաշարժերին դեպի Միջին Ասիայաի տարածաշրջան և հատկապես այս պահին Աֆղանստան։

Հաշվի առնելով այս բոլոր աշխարհաքաղաքական զարգացումերը, և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սադրանքները և Թուրքիայի կողմից Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ջանքերին, վստահաբար Իրանը հաշվի առնելով իր գեոպոլետիկական և տնտեսաէներգետիկ շահերը տարածարջանում հավասարակշիռ և միգոցե այս դեպքում ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի իր շահերի դեմ ուղղված ցանկացած քայլի նկատմամբ և հատկապես Իրանի և Հայաստանի շահերի դեմ ուղղված պետությունների քայլերի վերաբերյալ։ Այստեղ ի հարկե վճռորոշ դերակատարություն կարող են ունենալ Հայաստանի իշխանությունների մոտեցումը և Հայաստանի Արտաքին գործերի նախարարության և արտասահմանյան ներկայացուցչությունների ջանքերն ու ակտիվ քայլերը՝ բացահայտելու և դատապարտելու Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն ինքնիշխանության դեմ ուղղված սադրանքների և անուղղակիորեն Իրանի առևտրատնտեսական և տրանսպորտային շահերի ու անվտանգության դեմ ուղված քայլի դատապարտումը Հայաստանի կողմից։

 

Քաղաքական մեկնաբան՝ Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: