ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչն է անհանգստացնում Իրանի իշխանություններին, որ այժմ իրենց ուշադրությունը սևեռել են Նախիջևանի վրա

Իրանական «IRNA» գործակալությունը հայտնել է,որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կցորդ Ֆորութանին հանդիպել է Նախիջևանի հատուկ բանակի հրամանատար գեներալ Մուստաֆաևի հետ։

Իրանական «IRNA» գործակալությունը հայտնել է,որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կցորդ Ֆորութանին հանդիպել է Նախիջևանի հատուկ բանակի հրամանատար գեներալ Մուստաֆաևի հետ։ Այս տեղեկությունը հատկապես ուշագրավ է օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի Նախիջևան կատարած այցի ֆոնին: Չեմ եզրակացնում, որ մի այցը բխում է մյուսից, բայց ուշադրությունը նախիջևանյան հատվածի նկատմամբ հետաքրքիր է:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը նշում է, որ Իրանի ուշադրությունը կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների և մասնավարաբար արցախյան 44 օրյա պատերազմից հետո և դրան հաջորդող Հայաստանի Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանայնին շփման գծում տեղի ունեցող ռազմական և սահմանային որոշակի բախումների ֆոնին, զգալիորեն մեծացել է և Իրանը Հայաստանի սուվերեն սահմանների խախտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծման պահանջը համարում է իր գեոպոլետիկակակն շահերի դեմ ուղղված երկարատև սպառնալիք։

«Մյուս կողմից պետք է հիշեցնել որ 2021 թ․-ի  հունիսի
26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերին։ Զորավարժությունն անցկացվելու է Ադրբեջանի տարածքում ՝ երեք երկրների նախագահների հրամանով»: Հասանովը չի հստակեցրել զորավարժությունները Ադրբեջանի ո՞ր տարածքում կանցկացվեն քանի որ դա կարող է լինել Նախիջևանում, սակյան սա միայն ենթադրություն է մեր կողմից։

Հասանովը «Ռեալ» հեռուստաալիքին տված հարցազրույցում
ասել էր․«Ադրբեջանի նախագահի հրամանով` երեք եղբայրական երկրներ՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Որոշումն արդեն ընդունված է, որ երեք երկրների հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները սպասվում են սեպտեմբերին»։ Նա հավելել է, որ զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերը գտնվում են Ադրբեջանում:
Ավելի վաղ, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ էին անցկացրել երկու երկրների և Նախիջևանի տարածքներում: Սակայն, ուշագրավ է, որ այս անգամ զորավարժությունների անցկացման թվականը համընկնում է Աֆղանստանում ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման թվականին՝ սեպտեմբերի 11-ին, և ես վստահ եմ, որ դա պատահականության արդյունք չե այլ նախապես ծրագրավորված պլան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մյուս դաշնակից Պակիստանի հետ, որի արդյունքում Աֆղանստանի անվտանգության ապահովման առաքելության մի մասը հանձնարարվելու է Թուրքիայի բանակին, իսկ արդեն բոլորին հայտնի է թե Պակիստանը՝ քաղաքական, անվտանգային և լոգեստիկական ու գաղափարական ինչ մեծ ազդեցություն և դերակատարում ունի Թալիբներին Աֆղանստանում իշխանության բերելու գործում։ Ակնհայտ է նաև Որ Թուրքիայի նախագահ Րեջեբ Էայիբ Էրդողանի բացարձակապես հայտարարել է որ Թուրքիան պատրաստ է համագորխակցել Թալիբների իշխանության հետ այդ երկրում հատուկ կարգավիճակ ստեղծելու կապակցությամբ»։

Ըստ Շահմուրադյանի՝ անկասկած է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արագորեն աճում են․ «Այդ ընթացքն ավելի արագացավ վերջին ղարաբաղյան պատերազմից հետո և որին ավելացել է նաև Իսրայելը իր ստվերային ներկայությամբ Ադռբեջանի կարավարական և տնտեսական կառույցներում: Թուրքիան և Իսրայելը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին, այդ թվում ՝ անօդաչու  թռչող սարքեր և անվտանգության հսկող էլեկտրոնային սարքեր: Այս բոլորը միատեղ լուրջ սպարնալիք են համարվում Իրանի տարածաշրջանային և սահմանային անվտանգության դեմ։

Եթե ուշադիր դիտենք Իրանի արևելյան հարևան Աֆղանստանում տեղի ունեցող արագընթաց և անկանխատեսելի աշխարհաքաղաքական զարգացումները, որը իրոք նոր անվտանգային իրավիճակ է ստեղծում Իրանի արելյան սահմամններում կապված այդ երկրում փախստականների քաոսային և անկառավարելի վիճակին և այն, որ  Թուրքիան  նախաձերնել է Վանի նահանգում` Իրանի հետ սահմանին, բետոնե պատ կառուցել` Իրանի տարածքով աֆղան փախստականների հոսքը կանխելու նպատակով և ինչպես Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է հայտնել , որ վերջին երեք շաբաթներին Վանի նահանգում ավելի քան 1600 աֆղան անօրինական ներգաղթյալ է բերման ենթարկվել կարող են հասկանալ որ Իրանի մտահոգությունները Կովկասյան տարածաշրջանից մինչև Աֆղանստանի վտանգավոր սահմանները իրոք տեղին են և պահանջում են շուտափոյտ անվտանգային միջոցարումների և սպարնալիքների կանխարգելման նախաձեռնությունների կիրարում բոլոր ուղղոթյուններով»։

Մեր զրուցակցի կարծիքով՝  Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցը Նախիջևանի ինքնավար մարզ մի կողմից կապված է հայ-ադրբեջանական սահմանային շփման գծում բախումների կանխման ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի մինսկի խմբի համատեղ նախաձերնությունների և սպարնալիքների վերահսկման գործընթացներին իսկ մյուս կողմից մեծ հավանականությամբ Աֆղանստանից պատերազմական փախստականներին անվտանգ գոտիներ տեղափոխելու ամերիկա-թուրքական նախաձեռնությանը և ավելին Նախիջևան-Ադրբեջան տրանպորտային երթուղով թուրքական զորքերի տեղափոխումը դեպի Աֆղանստան․ «Այլապես իմաստ չեր կարող ունենալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից՝ ավելի վաղ կատարած,  2021 –ի սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժություններ անցկացնեն  մասին հայտարարությունը»։

Սահակ Շահմուրադյանը խիստ ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ օգոստոսի 25–ին Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարությունն այն մասին որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։

«Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», – ասել է Թուրքիայի նախագահը: Բայց դա ինչ պայմանների մասին է խոսում Էրդողանը այն էլ կապված Աֆղանստանում զարգացումների ֆոնին։ Բոլորին հայտնի է, որ ռուս- թուրքական տանդեմի կողմից մեծ ճնշում կա Հայաստանի իշխանությունների վրա Սյունիքի մարզով երթուղային միջանցք տրամադրել Թուրքիային Նախիջևանը ուղղակի միացնելու Ադրբեջանին, որին կտրականապես դեմ արտահայտվեց Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ընդլայնված նիստում։

Սակայն կա ավելի լուրջ խնդիր որն անհանգստացնում է իրանցի պետական պաշտոնյաներին և այն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող համատեղ ջանքերն են  Նախիջևանը կտրել Իրանից և այդ ուղղությամբ թուրքերը երկար ժամանկէ  պատրաստվում են։Այս միտումը արդեն զարգացել էր Իգդիր-Նախիջևան գազամուղի կառուցման նախաձեռնությամբ, որի երկարությունը կլինի մոտ 82 կմ, և որ  նախատեսվում է կառուցել մինչև  2021-ի տարեվերջ: Դրանով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կհասնի Նախիջևան: Նախագծի մասին հայտնի դարձավ Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո, որի արդյունքներից մեկը Թուրքիայի համար այն էր, որ Անկարան փաստորեն հայտնվեց իրանա-ադրբեջանական սահմանին, առայժմ Արաքսի հյուսիսային ափում: Այժմ, կան մի շարք հանգամանքներ՝ ենթադրելու, որ Թուրքիան ունի լուրջ հավակնություն Արաքսից դեպի հարավ: Դրա վկայություններից մեկն է Իգդիր-Նախիջևան գազամուղի գաղափարն է, որ հայտնվեց պատերազմից հետո, և փաստորեն դրա իրականացման նախատեսվող արագությունը՝ մինչև 2021 թվականի վերջ:

Փաստորեն այդ գազամուղը Նախիջևանը, գազամատակարարման և ապրանքների փոխանակման իմաստով, կտրելու է Իրանից: Ներկայումս Նախիջևանի գազամատակարարումը իրականացվում է ադրբեջանա-իրանական սվոփ պայմանավորվածությամբ: Այսինքն՝ իրանական գազը գնում է դեպի Նախիջևան այլ խողովակով, իսկ մեկ այլ խողովակով էլ Իրանը դրա դիմաց գազ է ստանում Ադրբեջանից: Ընդ որում, հատկանշական է, որ այս տարիների ընթացքում Բաքուն չի փորձել նախաձեռնել Իրանի տարածքով ուղիղ գազամատակարարման ենթակառուցվածք դեպի Նախիջևան»։

Այս բոլորի համատեքստում,Շահմուրադյանի խոսքերով,  կարող ենք ենթադրել ինչն է անհանգստացնում Իրանի իշխանություններին, որ այժմ իրենց ուշադրությունը սևեռել են Նախիջևանի վրա․«Բաքվում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Գնդապետ Ջավադ Ֆորութանին Նախիջևանի Բանակի հրամանատար Գեներալ Մոստաֆաևի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության կապվող իրադարձությունները և Իրանի ու Նախիջևանի ինքնավար տարածքի հարաբերությունները, Իրան-Ադրբեջան պայմանավորվածությունների շրջանակում, ռազմական և անվտանգության հետ կապված հարցերը։

Միևնույն ժամանակ, այսօր Թեհրանում ԻԻՀ նորանշանակ Արտաքին Գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը սկսեց իր աշխատանքն ընդունելով Պակիստանի արտգործնախարար Մահմուդ Քուրեշին: Հանդիպման հիմնական օրակարգն է տարածաշջրանային զաջգացումների լայն քննարկում և Աֆղանստանում կայունություն և խաղաղություն հաստատելու համատեղ ջանքերը, անկասկած փակ դրների հետևում պետք է քննարկվեն Թուրքիա-Ադրբեջան- Պակիստան համատեղ զորավարծության անցկացումը՝ Ադրբեջանի տարածքում, որը Իրանին հետաքրքրող և անկասկած մտահոգող փեմաներից մեկն է»,-եզրափակեց նա։

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: