ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բարդ օպերացիա Արցախի ճանապարհին. որն է բոլոր դերակատարների ցանկը

Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել ապրիլի 12-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ ռուս խաղաղապահները Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել ապրիլի 12-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ ռուս խաղաղապահները Հայաստանի ԱԺ  ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ դրանում հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովումը: «Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ինչպես դրանից ավելի վաղ հայտնի էր դարձել, ռուս խաղաղապահները արգելել են Արցախ մտնել ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, որոնք ապրիլի 12-ի առավոտյան հայտարարել էին, թե բոյկոտում են խորհրդարանի հերթական քառօրյան և մեկնում են Արցախ՝ ծանր իրավիճակում արցախցիների կողքին լինելու և նրանց գոտեպնդելու համար:

Արցախցիներին «գոտեպնդել» խորհրդարանական ընդդիմությանը փաստորեն չհաջողվեց, բայց նրանց հաջողվեց ստեղծել իրավիճակ, երբ Հայաստանի արտգործնախարարությունը փաստացի ստիպված էր կոշտ հայտարարություն անել ռուս խաղաղապահների հասցեին: Դա՞ էր Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց առաջնորդների նպատակը, հատկապես Միրզոյան-Լավրով հանդիպումից հետո, որտեղ Լավրովը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու հայ ժողովուրդը գնահատում են խաղաղապահների դերն ու առաքելությունը: Թե՞ Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպը տեղավորվում էր Ռուսաստանի նպատակների շարքում, իսկ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կամ ուժերը պարզապես հերթական անգամ ծառայեցին իբրև այդ նպատակների գործիք:

Մյուս կողմից հարց է առաջանում, թե Ռուսաստանի ինչի՞ն էր պետք տալ այդպիսի միջադեպի տեղիք: Դա սադրա՞նք էր Երևանի նկատմամբ, ճնշու՞մ՝ հատկապես ֆրանսիացի համանախագահի այցից հետո: Համենայնդեպս ուշադրության արժանի հանգամանքներից մեկն այն է, որ հենց այդ այցից հետո խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ որոշեց իրականացնել ցուցադրական այց-ակցիա Արցախ: Թե՞ Ռուսաստանը հաշվեց ավելի երկար, դիտարկելով հնարավորություն, որ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների արցախյան այցը ունի տրամաբանություն կամ կարող է վերաճել տրամաբանության, որն այսպես ասած ճնշող է իր շահերի համար: Այն իմաստով, որ Հայաստան-Արցախ սուբյեկտային տարանջատման որևէ էական քայլ կարող է ընդլայնել Հայաստանի դիվանագիտական մանևրի հնարավորությունը, ինչի շնորհիվ կարող է բարձրանալ ու առավել առարկայանալ կայունության ու անվտանգության համար Ռուսաստանի պատասխանատվության խնդիրը: Այդ դեպքում ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե  Ռուսաստանի նպատակն էր սպասարկում, այլ հակառա՞կը: Հնարավո՞ր է այդպիսի բան, առավել ևս ուժերից, որոնք խոսում են Ռուսաստանի հետ առավել խորը ինտեգրացիայի և անգամ «միութենական պետության» հարց քննարկելու պատրաստակամության մասին:

 

Հատկանշական է նաև այն, որ աղմկոտ միջադեպը հաջորդում է բրյուսելյան հանդիպմանը և դրա «հետքով» Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել էին բրյուսելյան հանդիպումից հետո ազդարարված համաձայնությունների հետ կապված հարցեր՝ մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև խաղաղության պայմանագրի բանակցություն նախապատրաստելու մասին:

Պարզ է, որ տեղի ունեցած միջադեպը առաջացնում է որոշակի լարվածություն և մեծ կասկածի տակ դնում բրյուսելյան քննարկումների «ժամանակացույցը»: Դա Ռուսաստանի՞ն էր պետք, թե՞ մանևրը պետք էր նաև Հայաստանին: Այյդ դեպքում, Ադրբեջանին պետք է, որ անհրաժեշտ չլիներ անել քայլեր, որոնք կխանգարեն բրյուսելյան օրակարգին, հետևաբար Բաքուն պետք է դժգո՞հ լինի, որ ռուս խաղաղապահները փակել են հայաստանյան խորհրդարանական ընդդիմության ճանապարհը դեպի Արցախ: Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Բաքվի պահանջով են խաղաղապահները փակել ճանապարհը: Անկասկած է, որ տեղի ունեցածը լայն իմաստով աշխարհակարգային բարդ պայքարի ռեգիոնալ ազդեցության դրսևորումն է, այլ ամենևին ոչ՝ թեկուզ աղմկոտ, բայց շարքային միջադեպ:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: