ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլյացիան Ռուսաստանին մեղադրել է սարսափելի չարաշահումների մեջ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում կայացած նստաշրջանի ժամանակ քվեարկել է Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին՝ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների մեղադրանքներից հետո:
Ռուսական վերահսկողության տակ անցած քաղաքը Ուկրաինայի ուժերը հետ են գրավել ու քաղաքում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Կիևի մարզի որոշ շրջաններից դուրս է բերվել զոհված 410 խաղաղ բնակչի մարմին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ այդ մարդկանց սպանել են ռուս զինվորականները։