Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են Մակրոնն ընդդեմ Լը Պենի . Մանրամասներ
Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով 8:00-ից 19:00-ն: Մոտ 49 միլիոն ֆրանսիացի ընտրելու իրավունք ունի։
Գերմանական հայտնի պարբերականը գրում է, որ սոցհարցումները նախագահական մրցավազքի ֆավորիտներ են անվանել պետության գործող ղեկավար Էմանուել Մակրոնին և աջ պոպուլիստական «Ազգային հանրահավաք» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենին, ով ժամանակավորապես հրաժարական է տվել այս քաղաքական ուժի ղեկավարությանը:
2017 թվականին Մակրոնը և Լը Պենին մտան ընտրությունների երկրորդ փուլ, որի արդյունքում Լը Պենը գրեթե երկու անգամ պարտվեց Մակրոնին (համապատասխանաբար՝ 33.9 և 66.1 տոկոս ձայներով)։
Նրանք այն ժամանակ մրցում էին աջ արմատական նախկին հրապարակախոս, Էրիկ Զեմուրիի և աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսի, ձախակողմյան Անհնազանդ կուսակցության առաջնորդ , Ժան-Լյուկ Մելենշոնի, Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ կուսակցության ներկայացուցիչ Յանիկ Ժադոնի, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնին , ով Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից է։
Հիշեցնենք ՝ Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի հավաքում, ապա երկրորդ փուլ է անցկացվում առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուների միջև։ Ֆրանսիայում պետության ղեկավարի պաշտոնը չի կարող զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։
Նշենք, որ Միացյալ Նահանգները Մարին Լը Պենին համարում է ռուսամեդ գործիչ և վերջինիս ընտրվելը համարում է ՆԱՏՕ-ի համար uպառшլիք:
Աղբյուր՝ yerevan-times.com