ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են. դեսպան Ֆան Յոնգը՝ «Արմենպրես»-ին

Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են: Այդ մասին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի շրջանակում «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ գնահատելով երկկողմ քաղաքական հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության ընդհանուր մակարդակը միջպետական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց:

Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են: Այդ մասին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի շրջանակում «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ գնահատելով երկկողմ քաղաքական հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության ընդհանուր մակարդակը միջպետական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց:

Դեսպանը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին, երբ Երևանը և Պեկինը տոնում էին Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Երևանում Չինաստանի նոր դեսպանատուն և մասնակցել է ե՛ւ դիվանագիտական տարեդարձի, ե՛ւ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը:

 
 

«Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՀ նախագահի այդ քայլը: Դա ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ երկու կողմերը տալիս են երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց դեսպան Ֆան Յոնգը:

Դիվանագետի խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների համագործակցությունը շատ հստակ կերպով առաջ է գնում և ավելի է ամրապնդվում վերջին ժամանակների ընթացքում:

«Շատ մեծ կարևորություն է տրվել երկու երկրների խաղաղ հարաբերությունների զարգացմանը և դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և բոլոր մյուս բաղադրիչներին, որպեսզի դրանք հետագայում ավելի ամրապնդվեն և զարգանան», - ասում է դեսպանը:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում արձանագրել էր դեսպան Ֆան Յոնգը, վերջին տարիներին նկատելի առաջընթաց են գրանցել: Ըստ Չինաստանի կառավարության վիճակագրության՝ 2020 թ. Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը՝ տարեկան կտրվածքով աճելով 34,8 տոկոսով, իսկ 2021 թ. երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 1,4 միլիարդ դոլարի: Այդպիսով, Հայաստանը դարձել է Չինաստանի առաջատար առևտրային գործընկերը Այսրկովկասյան երեք ճանաչված հանրապետությունների շարքում:

Այս համատեքստում դեսպան Ֆան Յոնգը հավելեց, որ վերջին տարիների ընթացքում նկատվում է չինական ներդրումների աճ Հայաստանում:

«Ինչպես տեսնում եք՝ ավտոբուսները, նորարարական բոլոր այդ տեխնիկաները եկել են Չինաստանից: Այս պահին նաև չինական գործարանները ներդրումներ են անում Հայաստանի ենթակառուցվածքների, հատկապես՝ արևային էներգիայի ոլորտում: Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Covid-19-ին, նույնիսկ այդ իրավիճակում 2020 թվականի երկկողմ առևտուրը հասել է 1 մլրդ դոլարի: Իսկ վերջին տվյալներով երկկողմ առևտուրը աճել է 30 տոկոսով և 2021 թվականին հասել 1,4 մլրդ դոլարի: Եթե ստուգեք հայկական կողմի վիճակագրությունը՝ այն ասում է, որ 2021-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,2 մլրդ դոլար, այսինքն՝ երկու կողմի տվյալները շատ մոտ են իրար», - պարզաբանեց Չինաստանի դեսպանը:

Նայելով դեպի հայ-չինական հարաբերությունների հաջորդ 30 տարվա հեռանկարը՝ դեսպան Ֆան Յոնգն ասում է, որ երկու երկրներն էլ շատ հանգիստ են և շատ վստահ են հայ-չինական հարաբերությունների ապագայի համար, քանի որ նախորդ 30 տարիներին այդ հարաբերությունները շատ ամուր հիմքի վրա են դրվել:

«Մենք որևէ կասկած չունենք այդ առնչությամբ, քանի որ մենք ունենք երկու կողմերի ուժեղ կամքը լավ զարգացնելու մեր ապագան, մենք ունենք մեր ղեկավարների ձգտումը դեպի ավելի լավ զարգացում, մենք ունենք ժողովուրդներ, որոնք բարեկամություն են անում իրար հետ, մենք որևէ խնդիր չունենք քաղաքականության մեջ, մենք որևէ խնդիր կամ տարաձայնություն չունենք տնտեսության զարգացման առնչությամբ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները փոխշահավետ են, մենք օգտակար ենք միմյանց», - «Արմենպրես»-ին հաղորդեց Հայաստանում Չինաստանի դեսպանը:

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 6-ին: Այս տարի երկու երկրները նշում են այս կարևոր տարեդարձը: Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: Նույն օրը Հայաստանի և Չինաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ ապրիլի 8-ին, դիվանագիտական տարեդարձի կապակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Հայաստան և Չինաստան. վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» խորագրով 1-ին գիտաժողովը, որին մասնակցում էր նաև ՉԺՀ դեսպանը:

 

Արամ Սարգսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: