Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Խոսեպ Բորելը այցելել են Կիև հանդիպել Զելենսկիին
Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելի բանակցությունները։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որոնք այցելում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև»,- հայտնել են Զելենսկու գրասենյակից։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից, բանակցությունները կանցկացվեն նեղ շրջանակում, այնուհետեւ Ուկրաինայի ղեկավարը եւ ԵՄ ներկայացուցիչները հայտարարություններ կանեն ուկրաինական եւ արտասահմանյան լրատվամիջոցների համար։