ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բանաստեղծություններ մոր մասին

1995 թվականից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում նաև որպես Մայրության և գեղեցկության օր։ Այս առթիվ ընտրել ենքպոետների  բանաստեղծություններ, որոնք նվիրված են մայրերին։

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այդ օրը  բոլոր եկեղեցիներում  Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

 

1995 թվականից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում նաև որպես Մայրության և գեղեցկության օր։ Այս առթիվ ընտրել ենքպոետների  բանաստեղծություններ, որոնք նվիրված են մայրերին։

 

Հովհաննես Շիրազ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

 

 

Եղիշե Չարենց

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

 

Հովհաննես Շիրազ

Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:

 

Արամայիս Սահակյան

Երբ եղել եմ ես անհոգ ու անվիշտ,
Ժպի՛տ է փայլել քո աչքերում միշտ:
Ես եմ դալկացել ու եղել հիվանդ,
Դու՛ ես տքնացել, մայր իմ հարազատ:
Իմ գերազանցն ու վատն էլ իսկապես
Նշանակել են կարծես թե լոկ քեզ:
Այն աղջնակով , որ ե՛ս եմ գերվել,
Ավելի շատ ես հետաքրքրվել:
ՈՒ մտածում եմ երբևէ, իմ մայր ,
Ապրե՞լ ես կյանքում արդյոք քեզ համար:

 

Համլետ Կարճիկյան

Մայրս արցունքի զրնգուն կաթիլ,
Որ աստծո աչքից ծորացել է ցած,
Սակայն երբևէ չի ընկել գետին
Ու մնացել է երկնքից կախված...

Եվ երբ նայում եմ երկնքին կապույտ,
Թվում է, թե նա այն զանգն է միակ,
Որ ղողանջում է երազներ անսուտ՝
Երկինք ու Երկիր կապելով իրար...

Ու օրերի հետ, տարիների հետ,
Երբ դառնում են իմ ահերը անթիվ,
Ժպտում է ցավով ու երանավետ,
Մայրս՝ աստըծո արցունքի կաթիլ:

 

Պարույր Սևակ

 

Այս ձեռքերը` մօ՜ր ձեռքերը,
Հինաւուրց ու նոր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակուելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լոյսը մինչեւ լոյս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնուել,
Նրա արդար կաթով սնուել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռութեա՜մբ,
Համբերութեա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզուած սիւն են դարձել այս ձեռքերը,
Որ չփլուի իր տան սիւնը`
Որդին կռուից դառնայ տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչեւ տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լուացք անող,
Անվէրջ դատող, անվէրջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէս
խաս ձեռքերը…

 

Դ. Ուկլեբա

Մայրական ժպիտ, դու քնքուշ ու լուռ
Եվ փափուկ, ինչպես աղավնու փետուր,
Դու երկնքի պես աստղալից ու խոր
Եվ արևի պես տաք ու լուսավոր:

Ես օրորոցում քո շողն զգացի
Եվ զանգակի պես ուրախ զնգացի,
<<Մայրիկ>> կանչեցի մայրենի լեզվով,
Եվ իմ աշխարհը սկսվեց քեզնով:

Իմ մանկությունից մնացել է ինձ,
Մա՛յր, քո ժպիտը լույսի պես թովիչ,
Եվ բոժոժների զնգոցով նորից
Քո երգը հավետ ուղեկցում է ինձ:

 

 




ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: