Ապրիլի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության տարածված ժամանակացույցում։
Սպասվում է, որ խորհրդակցությունները տեղի կունենան տեղական ժամանակով օրվա առաջին կեսին։ Հանդիպման կոնկրետ թեման չի նշվում։
Ապրիլին Մեծ Բրիտանիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Աղբյուր՝ armradio.am