ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն այսօր կբանակցեն Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն այսօր Ստամբուլում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն։ Կողմերը դեմ առ դեմ կհանդիպեն մարտի 7-ին Բելառուսի Բրեստի մարզում կայացած բանակցություններից հետո առաջին անգամ։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն այսօր Ստամբուլում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն։ Կողմերը դեմ առ դեմ կհանդիպեն մարտի 7-ին Բելառուսի Բրեստի մարզում կայացած բանակցություններից հետո առաջին անգամ։

Պատվիրակությունների աշխատանքն այս ընթացքում ընթացել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ինչպես հաղորդել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փորձագիտական ​​խմբերը քննարկումներ են անցկացրել գրեթե ամեն օր, իսկ պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ են վարել շաբաթը երկու-երեք անգամ։ Աշխատանքը շարունակվել է նաև գիշերը. իրավաբանները, զինվորականները, փորձագետները համեմատել են դիրքորոշումները և փոխզիջումներ փնտրել։


Թուրքիան երկրորդ անգամ է միջնորդի դերում ռուս-ուկրաինական բանակցություններում. Մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում թուրքական կողմը կազմակերպել էր Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները հաջողություն չունեցան, սակայն Անկարան շարունակում է կողմերի դիրքորոշումները մոտեցնելու փորձերը։

Ստամբուլում հանդիպման նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն է։ Թուրքիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավարի հեռախոսազրույցի ընթացքում։ «Նախագահ Էրդողանը ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որքան հնարավոր է շուտ զինադադար և խաղաղություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը», — զրույցից հետո հայտնել են գրասենյակից։

Անկարան նաև համառորեն առաջարկում է հանդիպում կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Սակայն, ինչպես Մոսկվան բազմիցս ընդգծել է, նման հանդիպում հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կողմերը համաձայնեցնեն պայմանագրի տեքստը։

Ստամբուլի բանակցությունները տեղի կունենան Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատում՝ օսմանյան սուլթանների վերջին նստավայրում։ Այժմ այստեղ է նախագահի աշխատակազմի աշխատանքային գրասենյակը։ Պալատը հաճախ դառնում է բարձր մակարդակի միջազգային բանակցությունների հարթակ։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլ են ժամանել նախօրեին։ Էրդողանի խոսքով՝ մինչ երկկողմ բանակցությունները տեղի կունենա կարճ եռակողմ հանդիպում։ Բանակցությունները, ինչպես և Բելառուսի նախորդ դեմ առ դեմ ռաունդները, կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: