ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել

Պատգամավորն ընդգծեց՝ «Շուշիի հռչակագիրը» պարունակում է հակահայկական, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ։

Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է ԱԳՆ-ի՝ դեռ նախորդ տարվա հունիսին արած հայտարարությունում:

yerevanlur.am հաղորդման համաձայն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց՝ «Շուշիի հռչակագիրը» պարունակում է հակահայկական, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ, ապա հիշեցրեց, որ այն վավերացվել է Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների կողմից, դրանից հետո այն ստորագրվել է նաև Թուրքիայի նախագահի կողմից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե  ՀՀ ԱԳՆ-ի 2021-ի հունիսի հայտարարությունից հետո որևէ գործողություն, արձագանք՝ ԱԳՆ-ի մակարդակով տրվե՞լ է, թե՞ ոչ:

Միրզոյանն ի պատասխան ընդգծեց. «ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Վարդևանյանը նկատեց՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությամբ գնահատական տրվել է, երբ  այդ հռչակագիրը եղել է զուտ հռչակագրի մակարդակում, հետաքրքրվեց՝ երբ այն վավերացվել է, ստորագրվել , ինչ-որ իմաստով ավելի բարձր իրավաբանական մակարդակ է ստացել, արդյոք դրան չպե՞տք է հաջորդի մեկ այլ դիրքորոշում:

Միրզոյանը ընդունեց՝ պատգամավորի ասածի մեջ լուրջ տրամաբանություն կա: «Մենք պետք է հասկանանք, թե էլ ավելի դատապարտող, էլ ավելի սուր գնահատական տվող հայտարարությունն ի՞նչ է ավելացնելու և ո՞ւմ օգտին այս խաղի մեջ, եթե սա կարելի է խաղ անվանել»,- ասաց նախարարը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: