ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանցիների հոսքը Հայաստան նվազել է. Նովրուզին ընդառաջ փաթեթների ամրագրումներ կան, բայց շատ չեն

Երևանում ամեն քայլափոխի սովորական է դարձել սլավոնական արտաքինով մարդկանց հանդիպելը: Արդյոք պատերազմն ազդե՞լ է նաև իրանցիների հաճախելիության վրա:

Ամեն տարի մարտյան այս օրերին Երևանը, հայաստանյան տուրիստական կազմակերպություններն ու ծառայություններն սովորաբար պատրաստվում էին   հյուրընկալել  հարևան Իրանի քաղաքացիներին,քանի որ Իրանի քաղաքացիները իրենց ամենակարևոր տոներից  մեկը՝ Նոր տարին կամ պարսկերեն Նովրուզը, որը նշվում է ամեն գարնանային գիշերահավասարին՝ մարտի 22-ին, սիրում էին տոնել Հայաստանում: Այս տարի,սակայն,  պատկերն այլ է. Ուկրաինայում 20 օրից ավել տևող աղետալի պատերազմը փոխել է  Հայաստանի սեզոնային տուրիզմի  պատկերը: Չարաբաստիկ պատերազմի մեկնարկից ի վեր չի դադարում դեպի Հայաստան ռուս և ուկրաինացի քաղաքացիների հոսքը: Երևանում ամեն քայլափոխի սովորական է դարձել  սլավոնական արտաքինով մարդկանց հանդիպելը: Արդյոք պատերազմն ազդե՞լ է  նաև իրանցիների հաճախելիության վրա:

Զբոսավար, տուրիզմի գծով խորհրդատու- փորձագետ Մարտիրոսյանի կարծիքով՝ Ուկրաիանյում ծավալված պատերազմը, գների անընդհատ բարձրացումը, կորոնավիրուսի հետ կապված անհրաժեշտ պահանջներն ու ընդհանուր  տարածաշրջանի անվտանգային փխրունությունն ու խնդիրներն արել են իրենց սև գործը, և այս տարի էլ իրանցիները  հավանաբար նույն ակտիվությամբ չեն գա: Մինչդեռ հույս կար, որ այս տարի այնքան կլինեն, որ անցած երկու տարվա բացասական արդյունքները կլրացներ որոշ չափով; «Իրանցիները մոտ հարևան են և հաշվի են առնում բացի մեր պատերազմի հետևանքները, սահմանային լարվածությունները, այլև  մեր կապը, ինչ-որ տեղ կախվածությունը Ռուսաստանից և այս պատերազմի ռիսկերի տարածումը մեզ վրա: Բացի այդ՝փորձում են  ավելի էժան վայրերում անցկացնել, որն ավելի համապատասխան կլինի իրենց  գրպանի պարունակությունը. չէ՞ որ իրենց մոտ ևս համավարակը տնտեսական խնդիրներ է առաջացրել,-ասում է  նա: Վերջինս չի բացառում նաև ռուսների և ուկրաինացիների մեծաքանակ այցելությունը:

Սրանք են, ըստ զբոսավարի, իրանցիների վատ հաճախելիության ամենաազդեցիկ գործոնները իր դիտարկմամբ: «Դրան գումարած՝այս տարի  դեր է  խաղում նաև վերջին շաբաթվա եղանակային պայմանների անսպասելի, կտրուկ փոփոխումը, ջերմաստիճանի նվազումը, տեղումները»,-նշում  է զբոսավարը:

Հարցին՝ արդյոք հայաստանյան տուրիզմի ոլորտում իշխող գնային քաղաքականությու՞նն է խնդիրը, մեր զրուցակիցը չհերքեց այդ գործոնը. «Սպասարկման գների ոչ մատչելի լինելը, ավելին՝ զգալի  բարձրացումը մոտ տասնյակ և ավել տոկոսով, ևս չէր կարող չազդել: Մեր դիտարկմամբ՝ այդ խնդիրը կարող է  պատճառ լինել, որ շատ իրանցիներ նախընտրեն գնալ օրինակ՝  մեր հարևան երկրներ՝ հատկապես Վրաստան»,-նկատում է   փորձագետը:

Սակայն, ըստ նրա,  միևնույն ժամանակ գործակալությունները տարբեր գներով  փաթեթներ ունեն և կարող են առաջարկել  տարբեր տիպի փաթեթներ, որոնք  համապատասխան կլինեն իրանցիների ֆինանսական հնարավորություններին: Այլ հարց է, որ ռուսների պատճառով կարող է իրանցիների համար տեղեր գտնելու խոչընդոտներ  առաջանան

Իսկ թե ի՞նչ հատուկ միջոցառումներ են կազմակերպվում  իրանցիների համար, մեր զրուցակի խոսքով՝ վերջիններս  նախընտրում են սովորաբար  ժամանցային համերգների  մասնակցել, Երևանի  ակումբներում, ռեստորաններում զվարճանալ: «Օրինակ՝ ամեն  տարվա  պես  այս տարի էլ Իրանից երգիչ-երաժիշտ  են ժամանելու  Հայաստան՝  համերգ տալու »,-նշեց նա:

«Բարև Արմենիա»-ի աշխատակիցը մեզ փոխանցեց, որ այս  տարի Պարսկաստանից  փաթեթների ամրագրումներ կան, բայց այնքան էլ շատ չեն: «Համեմատած  սովորական տարիների հետ՝ այս տարի մեր գործակալությունում նվազել է իրանցիների դիմելիությունը,բայց հստակ պատճառ այս պահին կդժվարանամ նշել,դա ավելի ուշ պարզ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը:  Իսկ՝ ինչու է խոսքի  մեջ բնշվում  սովորական տարիների հետ համեմատած և ոչ անցած տարվա, որովհետև  2020 և 2021 թվականները արտակարգ են Կորոնավարակի  սուր փուլերի և աղետալի 44-օրյա պատերազմի  պատճառով, երբ արտակարգ քիչ է եղել Իրանից  այցելուների թիվը: Սակայն  պետք է նշել նաև,որ դա լրացվել է 2021 թվականի ընթացքում ընթացքում պատվաստումների չափաբաժին ստանալու համար այցելություններով:

Հարցին՝պայմանավորված Հայաստան աննախադեպ թվով ռուս և ուկրաինացի այցելուների հոսքով՝ իրանցիների համար կացության տեղեր ամրագրելու  խնդիրներ արդյոք առաջանու՞մ են,«Բարև Արմենիայից» հայտնեցին, որ իսկապես  կեցավայրերի զբաղվածության  պատճառով խնդիրներ  որոշ չափով առաջանում են և դեռ կառաջանան,  հատկապես  իրանցիների մեծ մասի համար  ցանկալի և ձեռնտու  փաթեթներ ամրագրելու հարցում:

«One way» տուրից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ Իրանից խմբեր չունեն,ոչ էլ հայտեր: «Բացառությամբ նախորդ երկու տարիների՝ ամեն տարի այս նույն  ժամանակահատվածում մեզ մոտ սովորաբար միշտ եղել են ամրագրումներ: Այս տարի ակնհայտորեն նվազել է իրանցիների այցը՝պահպանելով քովիդից հետո եղած միտումները: Պետք է հաշվի առնել նաև, որ սահամնափակումները, թեստավորման և պատվաստման պահանջները  դեռ ամբողջությամբ հանված չեն՝ անկախ նրանից, որ  հիվանդացության  թվերը նվազել են: Դրան գումարած՝ այս տարի լուրջ պատճառ կարող  է լինել Ուկրաինայում  Ռուսաստանի  մասնակցությամբ ծավալված ռազմական գործողությունները, որոնք նաև մեզ վրա են անուղղակի անդրադարձվում: Մյուս կողմից՝ Իրանում բավականին լավատեղյակ են հետպատերազմյան Հայաստանի  խնդիրներին: »,-նշում է Լուսինեն:  Նա նաև նկատեց, որ  իրանցիները մեր երկիրը սկսել են դիտարկել ավելի շատ որպես  տրանզիտային երկիր, որով անցնում են Վրաստան:

Մենք հետաքրքրվեցինք՝արդյոք ռուսներն ու ուկրաինացիներն արդեն սկսել են ճամփորդել Հայաստանով, ի պատասխան աշխատակիցն ասաց, որ ռուսները շաբաթ ու կիրակի սովորաբար  ճամփորդում են, սակայն վերջին օրերին  դրան խոչընդոտում  է  ցուրտ,տեղումնառատ  եղանակը, ինչու չէ նաև որոշ ճանապարհների փակ կամ դժվարարնցանելի լինելը: «Հիմա էլ որոշ տուրիստների համար դա է խոչընդոտ դարձել՝ճամփորդելու համար և լինում են չեղարկումներ այդ պատճառաբանությամբ: Տրամաբանական էր,որ սկզբական շրջանում իրենց կեցության ֆինանսական և ինչու չէ նաև աշխատանքային հարցերը,հիմա անցելէ  այդ լարված,որոնողական տրամադրոթւթյունները և սկսկել են ճամփորդել: Այնուամենայնիվ, ամրագրումներ արդեն կան, հիմնականում հասանելի, բաց ճանապարհներով երթևեկություն՝ Նորավանք, Սևան, Տաթև, Էջմիածին, Գեղարդ-Գառնի և այլուր»,-ամփոփեց աշխատակիցը:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Մարտ 20, 2022 - 19:39

կոդ: 155142

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: