Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանը համեմատել են «Իսլամական պետության» հետ . (տեսանյութ)
Վերջին 30 տարում ու հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, Ադրբեջանը նպատակ է հետապնդnւմ վերացնել հայկական մշակութային ժառանգությունը, ու այդ փաստը դատապարտում են եվրախորհրդարանի պատգամավորները: Փոխանցում է «1Լուրեր»-ը:
Եվրոպական պառլամետն այս շաբաթ ընդունած բանաձևով դատապարտեց հայկական եկեղեցիների, տապшնաքարերի անողոք ավերման Բաքվի շարունակական քաղաքականությունը: Զուգահեռներ տարվեցին Ադրբեջանի ու Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վարքի միջև:
Բանաձևը, ճիշտ է, օրենքի կամ պարտադրանքի ուժ չունի, բայց Բաքվի վանդալիզմի արձանագրումը եվրոպական ատյաններում, Արցախի շուրջ հետագա զարգացումներում կարող է կարևոր դեր խաղալ:
Աղբյուր՝ slim.am