ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին ԲՏԱ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։

«Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը՝ նշելով, որ իրենք բոլորը կմասնակցեն այդ հանդիսավոր միջոցառմանը։

«Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»,- հավելեց վարչապետը։

ԲՏԱ նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։

«Ես գոհ եմ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում և ինձ հնարավորություն էր տրվել իմ գիտելիքները, իմ փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ Կառավարության իմ գործընկերների վերաբերմունքը իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Այստեղ նստած բոլոր գործընկերներին եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև Կառավարության աշխատակազմին աշխատանքային այս ռեժիմին դիմանալու, այս կարևորագույն որոշումներն ընդունելու համար։ Շնորհակալություն նաև, որ մինչև այսօր էլ հնարավորություն եք տվել  աշխատելու, որովհետև ընտրվելու պահից կարող էի չլինել (որպես նախարար – խմբ․), բայց ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես ուզում էի ինչ-որ աշխատանքներ ավարտել, ոնց որ թե ստացվեց»,- ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Նախագահի կարգավիճակում Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես հաջողություններ են արձանագրելու։

«Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք  նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,- ասաց Խաչատուրյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վարչապետին։

Վարչապետը իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին և նաև հայտնեց, որ «այսօր կամ ամենաուշը վաղը ստիպված են լինելու նրան ազատել ԲՏԱ նախարարի պաշտոնից»։

Ազգային ժողովը մարտի 3-ին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեց Վահագն Խաչատուրյանին: Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի մարտի 13-ին ԱԺ հատուկ նիստի ընթացքում: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Մարտ 10, 2022 - 13:43

կոդ: 134979

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: