ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ֆրանսիական նոր մեկնարկ Փարիզում

Հայ-ֆրանսիական հարաբերությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարևորության մասին ևս մեկ անգամ խոսելը մի կողմից թվում է ավելորդ, մյուս կողմից՝ անհրաժեշտ:

Մարտի 9-ին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Հայ-ֆրանսիական հարաբերությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարևորության մասին ևս մեկ անգամ խոսելը մի կողմից թվում է ավելորդ, մյուս կողմից՝ անհրաժեշտ:

Անհրաժեշտ այն իմաստով, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունն ունի որակապես նոր մակարդակի բարձրանալու անհրաժեշտություն և այն տարբեր աստիճանով իհարկե, սակայն կա երկու կողմի համար էլ: Դրա վկայությունն է այն, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է հայ-ֆրանսիական բազմապրոֆիլ և բազմաոլորտ գործակցության համաժողովի, հարթակի ձևավորման մասին, խոսելով երկարաժամկետ կառուցվածքային նախաձեռնությունների անհրաժեշտության վերաբերյալ:

Մարտի 9-ին փաստացի տրվում է այդ հարթակի մեկնարկը և շատ կարևոր է, որպեսզի այն վերածվի հայ-ֆրանսիական իրական աշխատանքային միջավայրի, որտեղ գաղափարները թե խմորվում են, թե անցնում գործնական փուլ: Սա ունի նաև էական քաղաքական նշանակություն: Ավելին, այսօր, ժամանակակից փոթորկվող և արագ փոփոխվող աշխարհում հենց այդտեղ և զգալիորեն դրանով է ձևավորվում քաղաքական հարաբերության իրական, առարկայական նշանակությունն ու իմաստը: Այն պետք է լինի պաթոսից և պատրանքից զերծ, առանց չափազանցված սպասումների և ամպագոռգոռ արտահայտությունների, միաժամանակ լեցուն լինի իրատեսական բազմաթիվ և բազմազան հնարավորությունները ամենայն բծախնդրությամբ և հետևողականությամբ իրականացնելու կամքով:

 

Թե Հայաստանի, թե Ֆրանսիայի կառավարությունները պետք է նաև համարժեք ազդակներ հղեն հանրություններին, հանրային ակտիվ ու նախաձեռնող խմբերի փնտրտուքով, որոնք կլինեն նոր հնարավորությունները կապիտալիզացնելու թե գլխավոր շահառուները, թե միջոցը: Հայ-ֆրանսիական հարաբերությունը նոր ձևաչափի,նոր հարթակի բերելու կարևոր նախաձեռնությունն առավելագույնս արագ պետք է աչքի ընկնի գործնականության նոր էֆեկտով, հանրությունների համար իր կենսունակության հարցում դառնալով համոզիչ ու գրավիչ:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: