Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի»,-ասել է Զելենսկին:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևի իշխանությունները կարող են քննարկել և փոխզիջումներ փնտրել, թե ինչպես են ապրելու Ղրիմում և Դոնբասի հանրապետություններում բնակվող մարդիկ՝ պատասխանելով այդ շրջանները ճանաչելու պատրաստակամության մասին հարցին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կարող է «ակնթարթորեն» դադարեցնել ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, եթե Կիևը կատարի սահմանված պայմանները՝ Ղրիմի ճանաչումը որպես ռուսաստանյան տարածք, Դենոցկի և Լուգանսկի ինքնիշխանության ճանաչում։
Աղբյուր՝ armradio.am