ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ պահեստազորը ներգրավված չեն և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցի մարտական գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի: Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները»,- կանանց մարտի 8-ի կապակցությամբ իր ուղերձում ասել է ՌԴ ղեկավարը։
Նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։
Պուտինը դիմել է ռուս զինվորների և սպաների մայրերին, կանանց, քույրերին, հարսներին և ընկերուհիներին, «որոնք այժմ մարտում են՝ պաշտպանելով Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ժամանակ»։
«Ես հասկանում եմ, թե ինչպես եք անհանգստանում ձեր սիրելիների համար, դուք կարող եք հպարտանալ նրանցով, ինչպես որ ամբողջ երկիրը ձեզ հետ միասին հպարտանում և անհանգստանում է նրանց համար»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Աղբյուր՝ armradio.am