ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում հայերի իրավունքների խախտումները

Թուրքիայում հայերի իրավունքների խախտումները կարող են գնահատվել ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից տեսանկյուններից: Պատմական տեսանկյունից հայերը շեշտում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել նրանց նկատմամբ և հայերին բռնությամբ տեղահանել է:

Սակայն թուրքական կառավարությունը հրաժարվում է այդ խնդրի պատասխանատվությունն ընդունել: Այս հարցում թուրք ժողովրդի շրջանում բարձրացված զգայունությունը հրահրել է ատելություն հայ փոքրամասնության նկատմամբ Թուրքիայում: Օրինակներից մեկը 2007 թվականին հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն էր Ստամբուլում:

1960-70 -ականներին Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Տուզլա մանկական ճամբարը պատկանում էր թուրքահայերին, սակայն 1980 -ականների սկզբին թուրքական կառավարությունը փակեց ճամբարը: Փաստն այն է, որ 1936 թվականի իրադարձություններից և դատարանի վճիռներից հետո, թուրքական կառավարությունը գրավեց բազմաթիվ ոչ մահմեդական հիմնադրամների, հատկապես հայերի և հույների ունեցվածքը, և նրանցից շատերը չեն վերադարձվել իրենց տերերին, ինչը հակասում է միջազգային տնտեսական և սոցիալական և մշակութային իրավունքների կոնվենցիաներին (1966):

Իհարկե, Թուրքիայի խորհրդարանում 2008 եւ 2011 թվականներին ընդունվեց նոր օրենքներ, որոնք իրավական տեսանկյունից չօգնեցին ոչ մահմեդական փոքրամասնություններին:

Թուրքիայում Մտքի ազատության ինստիտուտի ղեկավար Մինա Յըլդըրըմն ասել է.«Ավելի համապարփակ օրենք պետք է ընդունվի, որը կդյուրացնի  բռնագրավված գույքի վերադարձը»:

Վաշինգտոնում Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի անդամ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Իյքան Արդեմիրը ասել է.«Փոքրամասնությունների սեփականության վերադարձը Թուրքիայում քաղաքացիության հավասար իրավունքների ճանաչման առանցքային մարտահրավերներից է»:

Հայերի նման կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների որոշ դեպքեր և օրինակներ արտացոլված են նաև որոշ հայտնի թուրք գրողների ստեղծագործություններում: Յաշար Քեմալն իր ամենահիշարժան  «Ինջե Մեմեդ» աշխատության մեջ, գրում է. «Եթե ​​անկախության պատերազմը տեղի չունենար, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի գրավել այս հողի մեկ թիզը: Այս հողի մի մեծ մասը պատկանում է սուլթան Աբդուլ Համիդին,  և արաբներին, որոնք կոչվում են եգիպտացիներ, և մի մասը պատկանում է հայերին»:

Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունը, բացի հայերից, ներառում է մի շարք կաթոլիկ, ուղղափառ, քաղդեական, ասորական և վրացական  քրիստոնյաներ, որոնք 1453  թվականին  օսմանյան կժամանակաշրջանում սուլթան Մուհամմեդ Ֆաթեհի  կողմից  Ստամբուլի նվաճումից և դրանից հետո Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո հատկապես հույն ուղղափառ  քրիստոնյաները, դառը իրադարձություններ ապրեցին 1933, 1955 և 1964 թվականներին: Թուրքիայի քրիստոնյաների համար ժամանակակից ամենաողբերգական իրադարձություններից մեկը 2007 թ.-ի ապրիլի 17-ի սպանդն է, որը հայտնի է որպես Մալաթիայի կոտորած: Մի քանի տղամարդիկ, ովքեր ձևացնում էին, թե հետաքրքրված են քրիստոնեությամբ, դաժանաբար սպանեցին երեք քրիստոնյայի և երկու մուսուլմանի Մալաթիայի «Զիվար» հրատարակչությունում: Յոթ տարի անց, Թուրքիայի խորհրդարանի կողմից 2014 թվականի փետրվարի 2 -ին ընդունված նոր օրենքների համաձայն դատարանը անմեղ ճանաչեց սպանության մեջ մեղադրվող հինգ մեղադրյալներին: Նոր օրենքը դատարանի վճռի համար  մեղադրյալների ազատազրկման  ժամկետը տաս տարուց կրճատեց մինչև հինգ տարի: Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնության նկատմամբ բացասական վերաբերմունքն աճել է, հատկապես այն բանից հետո, երբ ենթադրյալ քահանա Էնդրյու Բրենսոնը, որպես ԿՀՎ -ի լրտես 2016 թվականի հոկտեմբերին ձերբակալվել էր Թուրքիայում: Ամերիկացի Էնդրյու Բրենսոնը 23 տարի ծառայել էր որպես  հոգևոր հովիվ Իզմիրում և եկեղեցում: Լրտեսության և գյուլենական շարժման հետ կապերի մեղադրանքով նրա ձերբակալությունը և մեղադրական վճիռը մեծացրեց վատատեսությունը Թուրքիայի քրիստոնեական համայնքների գործունեության նկատմամբ, չնայած նրան ազատ արձակեցին ԱՄՆ ճնշման պատճառով: Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունն այս երկրի որոշ քաղաքներում, հատկապես Ստամբուլում ունեն եկեղեցիներ և կրթական կենտրոններ, և նրանք զբաղվում են կրոնական գործունեությամբ: Սակայն, ինչպես հայ համայնքի  փոքրամասնությունը, նրանք կարծում են, որ կառավարությունը հրաժարվում է նրանց  վերադարձնել նախկինում բռնագրավված մի շարք կրոնական և մշակութային վայրեր: Հունական փոքրամասնությունը բազմիցս քննադատել է երկրում և Կիպրոսի թուրքական հատվածում հունարենի ուսուցման համար ստեղծված սահմանափակումները: Հունական և հայ քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների խախտումների օրինակներից է Թուրքիայում ոչ մուսուլմանների կոդավորումը, որը սկսվել է 1924 թվականին և շարունակվել է 1983 և 2001 թվականներին տրված շրջաբերականներով: Այս շրջաբերականներում ընդգծվում է, որ պետք է խուսափել գրանցման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն  տրամադրել մինչև 1924 թվականը գաղթածների ժառանգներին:

Թուրքիայում կառավարությունը ոչ մահմեդականների նկատմամբ կիրառվող հարկերն օգտագործել է փոքրամասնություններից հարկեր գանձելու համար: Այս կոդերն օգտագործվել են նաև  փոքրամասնությունների պետական ​​աշխատատեղերում աշխատանքի տեղավորվելու և թուրքերից անջատվելու համար: Կառավարության պաշտոնյաները ընդգծոում են, որ այս ծածկագրերը նախատեսված չեն կրոնական փոքրամասնությունների թվարկման համար և օգտագործվում են իրենց երեխաներին հատուկ փոքրամասնությունների դպրոցներում օրենքով և վարչական նպատակներով գրանցելու համար:

Բայց քննադատները նշում են, որ Թուրքիան օգտագործում է կոդավորումը ավելի հսկողության և սահմանափակումների ու գույքի բռնագրավման համար: Գաղտնի կամ ոչ գաղտնի ծածկագրերի օգտագործումը ՝ անձին նույնականացնելու համար, հակասում է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին, այդ թվում ՝ 1989 թվականի երեխաների իրավունքների մասին կոնվենցիային և փոքրամասնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1992 թ-ի հռչակագրին։

Հայ փոքրամասնության մշակութային և կրոնական կենտրոնների բռնագրավված հոգևոր ժառանգությունը վերադարձնելուց հրաժարվելը, հայերի նկատմամբ հատկապես ծայրահեղ ազգայնական կուսակցությունների կողմից ատելության մթնոլորտի շարունակումը, հայ փոքրամասնության սահմանափակումը անկախ ռադիո և հեռուստաալիքներ ստեղծելու գործում: Բողոքի ակցիանների անցկացման արգելքը, հատկապես ապրիլի 24 -ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման արգելումը, և հայ փոքրամասնությանը մեծամասնության համայնքում  բռնի  ինտեգրելու ձգտումը, հայերի մշակութային, կրոնական և լեզվական իրավունքների  ոտնահարումներից են: 

Պատրաստեց՝ Սահակ Շահմուրադյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: