ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վարչապետը կարևորել է Sada և Service Titan ընկերությունների գործունեությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ  Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների  թվում է: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:

 

«Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով Sada ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև՝ կրթության ոլորտում: Պարոն Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես, կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է Google-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:  

«Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի:  Պարոն Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը  շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը»,- հայտնում են ՀՀ վաչչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է Service Titan-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը:   


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: