ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դելիմիտացիայի հարցում միայն Մոսկվային ապավինելու քարոզչությունն անգրագետ է, դրան կա այլընտրանք․ Անդրիաս Ղուկասյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։ Պաշտոնյան նշել է, որ քարտեզների միջև կա տարբերություն։ Ավելի վաղ հարցին անդրադարձել է նաև ՌԴ ղեկավար Պուտինը՝ նշելով, որ առանց Ռուսաստանի այդ գործընթացը սկսել հնարավոր չէ և որ քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ Կարծում եք այս հարցում և՞ս պետք է ապավինենք Մոսկվային և ի վերջո գործընթացը կլինի խորհրդային քարտեզների հիման վրա՞։

Կա հայտնի իրավական ձեռնարկ՝ սահմանների դելիմիտացիայի համար։ Կան նաև  մշակված մեխանիզմներ՝ ինչպես պետություններին օգնել դելիմիտացիա իրականացնել։ Եվրոպական փորձը մեծ նշանակություն ունի, որովհետև սոցիալիստական ճամբարի բազմաթիվ պետություններ անցկացրել են  միմյանց միջև այդ դելիմիտացիայի գործընթացները և որևէ խնդիր, կոնֆլիկտ կամ բացասական հետևանքներ չեն առաջացել։ Այսինքն՝ պնդել, որ միայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է այս հարցում լինել առաջնային գործոն, անգրագետ ու սխալ մոտեցում է, բնականաբար նաև քարոզչական բնույթ է կրում։

Ինչ վերաբերում է միութենական հանրապետությունների, ինքնավար մարզերի, ինքնավար հանրապետությունների սահմաններին, ապա Խորհրդային միությունն ուներ համապատասխան ծառայություն, որն այդ սահմանների վերաբերյալ տեղեկությունները մանրամասն մշակում, կուտակում էր, որը նաև գտնվում էր յուրաքանչյուր հանրապետությունում։ Այսինքն՝ այնպիսի վիճակ չէր, որ հանրապետությունները չունեին սահմանների վերաբերյալ քարտեզներ և դա միայն Խորհրդային միության մարմինն ուներ։ Յուրաքանչյուր հանրապետություն Խորհրդային միության մակարդակով կազմակերպված աշխատանքի արդյունքում ստեղծված քարտեզների օրինակներն ուներ։ Ե՛վ Հայաստանը և՛ Ադրբեջանը այդ բոլոր նյութերին տիրապետում են, այդ բոլոր քարտեզները կան և համարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում ևս հատուկ դերակատարություն կարող է ունենալ՝ անգրագետ մարդկանց  քարոզչություն է անգրագետ մարդկանց համար։

-Բայց ստացվում է, որ Ռուսաստանը չի ուզում, որ առանց իրեն սկսվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։

-Ռուսաստանն ուզում է հիմնավորել, որ  դելիմիտացիայի հարցում պետք է լինի եռակողմ ձևաչափ և այն ըստ իրեն չունի ալտերնատիվ։ Դա իրականում այդպես չէ։ Այդ հարցերի շուրջ շահարկումները սոսկ քարոզչական բնույթ են կրում։

-Կարծում եք ՝ մեր իշխանությունները հավանություն կտա՞ն մի գործընթացի մեջ ներգրավվելուն, որում Ռուսաստանը չլինի։ Ենթադրենք ձեր նշած այլընտրանքային տարբերակները հիմք ընդունվեն։

-Դուք տեսնում ենք մեր պետական գործիչների պահվածքը։ Այն վկայում է, որ իրենք որոշել են ամբողջությամբ հետևել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը և ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, նաև՝  խորհրդարանական ընդդիմությունը։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը նրանց  անվանեց նոյեմբերի 9-ի հայտարարության կուսակցություն։ Այսինքն՝ այն ուժերը, որոնք այսօր Հայաստանում ձևավորում են քաղաքական վերնախավը, իրականում տարբեր եղանակներով իրենց հավատարմությունն են ցույց տալիս նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Միամտություն կլիներ այդ մարդկանցից սպասել այլ դրսևորումներ։ Դա մշակված քաղաքականություն է, որը հետևողականորեն իրականացվում է։ Եվ խաբեությունը կայանում է նրանում, որ դա փորձում են ներկայացնել որպես  ալտերնատիվ չունեցող քաղաքականություն։ Դա ևս ավանդույթ է։ Արցախյան հարցում մշտապես հանրությանը փորձել են ներկայացնել ինչ-որ լուծումներ և դա հիմնավորելու փոխարեն պարզապես հռչակել են, որ այն ալտերնատիվ չունի։ Այդպիսի բան երբեք չի եղել, չկա։ Յուրաքանչյուր հարցում կան ալտերնատիվ և բազմաթիվ այլ տարբերակներ։ Հայաստանի ընտրությունն է՝ ի դեմս  այն վերնախավի, շարժվել այն ճանապարհով, որով իրենք շարժվում են ու մեր երկիրն էլ տանում են  հայ ժողովրդի համար ոչ բարենպաստ ճանապարհով։

-Ստացվում է՝ հնարավոր նոր եռակողմ փաստաթղթի դեմ ընդդիմության կողմից կազմակերպվելիք բողոքի հանրահավաքներն էլ զուտ իմիտացիո՞ն բնույթ ունեն։

-Ես դրանց լուրջ չեմ վերաբերում։

Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: