Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ին օգնության բացակայության համար։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նա թույլ է անվանել, հայտնում է Ռիա Նովոստին:
«Այսօր տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ թույլ գագաթաժողով, շփոթված գագաթնաժողով, գագաթնաժողով, որտեղ երևում է, որ ոչ բոլորն են Եվրոպայի ազատության համար պայքարը համարում թիվ մեկ նպատակը»,- ասել է նա տեսաուղերձում:
Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար, և միակ բանը, որ դաշինքն արել է, դա 50 տոննա դիզելային վառելիք տրամադրումն է:
Աղբյուր՝ armradio.am