ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանից պահանջում է դուրս բերել զորքերը Ուկրաինայից

Հայաստանը ձեռնպահ է մնացել

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որտեղ Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայում և դուրս բերել զորքերն այդ երկրի տարածքից։ Այս մասին նշվում է նաև ՄԱԿ-ի թվիթերյան միկրոբլոգում։

 

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պահանջել է, որ ՌԴ-ն անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը, անմիջապես, ամբողջությամբ և անվերապահորեն իր բոլոր զինված ուժերը դուրս բերի (Ուկրաինայի) միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ՝ 5, իսկ ձեռնպահ՝ 35-ը։ Դեմ քվեարկած երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Էրիթրեան։ 

Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։ Նախկինում, երբ ՄԱԿ-ում քննարկվում էր ուկրաինական ճգնաժամին վերաբերող որևէ հարց, Հայաստանը մշտապես քվեարկում էր այնպես, ինչպես Ռուսաստանը։ 

Հետաքրքրական է, որ ձեռնպահ մնացած երկրների թվում են նաև Կուբան, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, որոնք ՄԱԿ-ի տարբեր քվեարկությունների ժամանակ ռուսամետ քվեարկություն էին անում։ Իսկ, օրինակ, Սերբիան, որի նախագահը Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկզբում հայտարարել էր, որ պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, կողմ է քվեարկել։ Չնայած, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Նախկին խորհրդային տարածաշրջանից ձեռնպահ են մնացել նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Ավելի վաղ, Ուկրաինան Վրաստանից և Ղրղզստանից հետ էր կանչել իր դեսպաններին։ Եթե Վրաստանի պարագայում պատճառը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հրաժարվելն ու Ուկրաինային օգնություն տեղափոխող ինքնաթիռին իր օդային սահման չթողնելն էր, ապա Ղրղզստանի պարագայում այդ երկրի նախագահ Սադիր Ժապարովն անուղղակիորեն սատարել էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ նշելով, որ «ռուսական մտահոգություններն անհիմն չեն»։ 

Բանաձևի հեղինակները Մոսկվայից պահանջել են նաև հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ճանաչումից և բոլոր կողմերին կոչ արել հետևել Մինսկի համաձայնություններին։

Ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի՝ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը չեն կարող հարկադրանքի միջոց կիրառել պետության նկատմամբ։ Այդպիսի լիազորություններ ունի միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։

Փետրվարի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել էր, որ ձախողվել է ՄԱԿ-ի փորձը՝ կանխարգելելու ռազմական գործողությունը, սակայն խնդրել «խաղաղությանը տալ ևս մեկ հնարավորություն»։ Նույն օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստել էր բանաձևի նախագիծ, որը Մոսկվայից պահանջում էր «Ուկրաինայում դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը»։ Ռուսաստանը վետո կիրառեց այդ բանաձևի վրա։


Աղբյուր՝ hetq.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: