ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արևելյան գործընկերության ծրագրի կովկասյան ճակատագիրը

Կովկասի վրա ուկրաինական պատերազմի ազդեցությանն առնչվող հարցերի համատեքստում առանցքայիններից մեկը բնականաբար այն է, թե ինչ ճակատագիր կարող է սպասել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին, որի Վեհաժողովը նախորդ տարի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Բրյուսելում:

Կովկասի վրա ուկրաինական պատերազմի ազդեցությանն առնչվող հարցերի համատեքստում առանցքայիններից մեկը բնականաբար այն է, թե ինչ ճակատագիր կարող է սպասել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին, որի Վեհաժողովը նախորդ տարի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Բրյուսելում: Այդ ծրագիրը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն նաև այն պատճառով, որ նախորդ տարի հայտարարվեց մոտ 2,5 միլիարդ դոլարի հնգամյա ֆինանսական աջակցության փաթեթի մտադրության մասին ու Եվրոպայի կենտրոնում այսօր ծավալվող ռուս-ուկրաինական պատերազմը առաջացնում է հարցեր, թե նոր իրավիճակը ինչպես կազդի ԱԳ կովկասյան քաղաքականության վրա, ինչպիսին կլինի դրա հանդեպ ՌԴ վերաբերմունքը: Այդ առումով այսօր հնչել է հայտարարություն, որը թույլ է տալիս նկատել հուսադրող նշան, որ ռուս-ուկրաինական, իսկ ավելի շուտ Արևմուտք-Ռուսաստանի կոշտ դիմակայությունն ու փաստորեն ՌԴ առաջ քաշվող «երկաթյա վարագույրը» Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հարցում  կլինի «անցանելի»:

 

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը պատասխանելով ԵՄ անդամության Ուկրաինայի դիմումի վերաբերյալ հարցին ասել է, որ Եվրամիությունը ռազմա-քաղաքական բլոկ չէ և հետևաբար այդ հարցը Մոսկվան չի դիտարկում անվտանգության այն փաթեթի շրջանակում, որ դրել է ուկրաինական խնդրում Արևմուտքի առաջ: Սա թույլ է տալիս հուսալ, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հանդեպ Ռուսաստանը կլինի հանդուրժող, ինչը կապահովի ԵՄ ԱլԳ շրջանակում կովկասյան երկրների, այդ թվում Հայաստանի աշխատանքի համար բավարար միջավայր, իհարկե հասկանալի է քաղաքական լարվածության պայմաններում: Սրանից զատ, Մոսկվան թերևս կարող է այսպես ասած «մտքում» ունենալ որոշակի շահագրգռություն, որպեսզի Հայաստանը պահպանի կայուն հաղորդակցություն Արևմուտքի հետ, ինչը կարող է ոչ միայն օգտակար, այլ նաև անհրաժեշտ լինել Ռուսաստանին՝ պատժամիջոցներից բխող հանրային, տնտեսական լարումը որոշակի լիցքաթափելու համար:

Միաժամանակ հարց է, թե Եվրամիությունն ինքը ինչպիսի վերաբերմունք կունենա Արևելյան գործընկերության ծրագրի հանդեպ, թե խնդիրներ են առաջանում այդ ծրագրում ակնհայտորեն առանցքային դիտվող Ուկրաինայի հարցում: Այստեղ էլ թերևս կովկասյան երեք երկրները, և հատկապես Հայաստանն ու Վրաստանը թերևս պետք է կարողանան մի կողմից Ռուսաստանի մոտ հակազդեցության առիթներ չտալով, մյուս կողմից աշխատեն Եվրամիության մոտ ծրագրի ապագայի հանդեպ հետաքրքրության անկում թույլ չտալու համար:


Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: