Իրանից պատվիրակություն է մեկնելու Հայաստան
«Մարտի 3-ին և 4-ին Իրանի պատվիրակության Հայաստան կատարելիք այցի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա տնտեսական տարբեր ոլորտների, ազատ գոտիների, ապրանքաշրջանառության, տրանսպորտային ոլորտների և երկու երկրների միջև առևտրի հետ կապված հարցերի շուրջ»։
Քարիմզադեն ասել է.«Անցյալ տարի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ՝ հանքարդյունաբերության և առևտրի արդյունաբերական աշխատանքային խմբերի շրջանակում և առևտրային հարաբերությունները զարգացնելու նպատակով: Հանդիպման ժամանակ ստորագրվել է հուշագիր: Այս ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին հրավիրել է մարտի 3-ին և 4-ին այցելել Հայաստան»:
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության եվրոպական և ամերիկյան գրասենյակի գլխավոր տնօրենը հավելեց. «Իրանի առևտրի զարգացման կազմակերպության կողմից իրականացված համադրությամբ, մարտի 1-ին Հայաստան Իրանի առևտրային պատվիրակությունը կմեկնի Հայաստան»։
parstoday.com/hy