Հիվանդ բռնապետերի աշունը
Քննարկվում է նաեւ հնարավոր ժառանգորդի հարցը, որպես այդպիսին տրվում է մասնավորապես պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի անունը։
Էրդողանի հավատարիմ դաշնակցի՝ ՌԴ նախագահ Պուտինի առողջական վիճակը նույնպես քննարկման նյութ է դարձել։ Ռուսական համացանցում տարբեր «ախտորոշումներ» են քննարկվում, այդ թվում՝ ամենածանր, եւ դրանով են բացատրում Պուտինի հաճախակի «ինքնամեկուսացումները» եւ երկրից դուրս խոշոր ֆորումներին մասնակցելուց հրաժարվելը, ինչպիսին G20-ի վերջին համաժողովն էր։
Թե Էրդողանը, թե Պուտինը արմատական վերաձեւումներ են կատարել իրենց երկրների կառավարման համակարգում, դրանք հարմարեցնելով արտաքին ագրեսիվ քաղաքականությանը՝ ռազմական արշավներով ու հիբրիդային պատերազմով, համագործակցելով տարբեր տարածաշրջաններում։ Անձնական բարդույթների ու հավակնությունների անհամարժեքությունը ներքին ռեսուրսներին հանգեցրել է Պուտինի ու Էրդողանի վարչակարգերի, ընդհուպ՝ ՌԴ ու Թուրքիայի՝ ներկայիս վիճակով գոյության խնդրին։ Դա միավորում է նրանց, իսկ Հայաստանի դեմ աննախադեպ կոնսոլիդացիան լիովին բացահայտում է այս պնդումը։