ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մատենադարանը կվերականգնի Ղաջարական դարաշրջանի տասը ձեռագրակազմ

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մատենադարանը կանցկացնի «Իրանի մշակույթի օրեր»: Միջոցառումը մեկնարկեց նոյեմբերի 3-ին «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրով, որն իրագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում և ԱՄՆ-ից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը, որն առանձնահատուկ տեխնիկայով կվերականգնի Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագիր:

 
 
 

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց՝ Իրանն ու իրանցիները ոչ միայն Հայաստանի մոտ հարևաններն են, այլև՝ բարեկամները: «Անցած 30 տարում մեր երկիրը դժվարությունների միջով է անցել. տեսել ենք պատերազմ, հեղափոխություններ, երկրաշարժ, շրջափակում և այլն, և միշտ կարևոր է եղել զգալ, որ կողքիդ վստահելի  հարևան և բարեկամ կա»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

 
 
 

Նրա խոսքով՝ իրանագիտությունը Հայաստանում առաջատար ճյուղ է եղել դեռ 19-րդ դարից, և Մատենադարանում այն ամուր հիմքեր է ունեցել տասնամյակներ շարունակ:

Մատենադարանի տնօրենը տեղեկացրեց, որ, բացառիկ ձեռագրակազմերի վերականգնումից զատ, Իրանի մշակույթի օրերի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսում. Մատենադարանում բացվելու է Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, որին զուգընթաց կկայանա Քրիստինե Կոստիկյանի  «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի  նմուշները Մատենադարանում» գրքերի շնորհանդեսը:

ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ընդգծեց, որ հայ-իրանական տարվա շրջանակում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվելու: «Վստահ ենք, որ մշակույթի բնագավառներում միմյանց ճանաչելը պետք է նպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Ձեռագրերի և այլ նմուշների պահպանումը լավագույն ապացույցն են, որ երկու երկրները դարավոր և հինավուրց կապեր ունեն»,- ասաց նա և հավելեց, որ Իրանում առկա հայկական ձեռագրերը, եկեղեցիները, հուշարձանները Իրանի վերահսկողության ու պահպանության ներքո են և դրանց մի մասն էլ անգամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է:

Իրանից ժամանած վերականգնող Համիդ Մալեքյանն էլ հույս հայտնեց, որ իր կարողությունների սահմաններում կկարողանա օգտակար լինել Մատենադարանին:

«Մենք պետք է կարողանանք տարբեր երկրներում վերականգնել մեր պատմական անձնագրերը, որոնք մեր ապագայի առհավատչյան են, և երկարացնել նրանց կյանքը: Ձեռագրերն ու պատմական փաստաթղթերը չափազանց կարևոր են: Մենք պետք է հաշվի առնենք, որ դրանք մարդկության պատմության մասին խոսող ամենաարժեքավոր նմուշներից են թղթի գյուտը, որը տարածվում էր Չինաստանից, զարդարվեստը՝ գեղանկարչությունն ու գրությունը: Ի վերջո,ձ ձեռագրերի շնորհիվ տարբեր երկրների մեծերի, դասականների ստեղծագործություններն են պահպանվել ու հասել մեր օրեր»,-շեշտեց Մալեքյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: