ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ռուսները սկսում են հասկանալ իրենց սխալը», «Ախր ոնց ռուսները դա չէին հասկանում», «Հիմա ստիպված են հաշվի նստել»․․․

Նման բովանդակությամբ հոդվածներն ու ելույթները հայկական զլմ-ներում հաճախակի են դարձել, ինչը թերեւս կապված է ՌԴ դեսպան Կոպիրկինի՝ Հայաստանում ՌԴ նոր խնդիրների կապակցությամբ «ռուսական ներկայության ակտորների» հրահանգավորման հետ։

Նման բովանդակությամբ հոդվածներն ու ելույթները հայկական զլմ-ներում հաճախակի են դարձել, ինչը թերեւս կապված է ՌԴ դեսպան Կոպիրկինի՝ Հայաստանում ՌԴ նոր խնդիրների կապակցությամբ «ռուսական ներկայության ակտորների» հրահանգավորման հետ։ Պատերազմի եւ ՌԴ քաղաքականության շուրջ ամիսներ շարունակ շահագործվող քարոզչական աղբը փոխարինվել է նման թեզերով, որոնց նպատակը հեռուն է տանում՝ հայերը պետք է համակերպվեն տեղի ունեցածի հետ, հրաժարվեն քաղաքական իրավունքներից ու պահանջներից, մնան ռուսական մատաղացուի դարավոր դերում։

 

Հանուն ՌԴ եւ անձամբ Պուտինի հանցագործությունների կոծկման, նրանց վարկը քիչ ինչ շտկելու համար ռուսները դրան էլ են պատրաստ՝ հայերը մի քիչ հիմարի տեղ դնեն իրենց, որ չեն հասկացել, որ թուրքերին չէր կարելի ներս թողնել Հարավային Կովկաս, որ 1921-ին չեն հասկացել, թե ինչ են անում, որ հիմա ստիպված են հաշվի նստել Թուրքիայի աճող դերակատարության հետ, եւ այլն։ Դա նույնիսկ կարեկցանք ու ներողամտություն կարող է առաջացնել՝ չէ որ հայերը պարտքի կատարման զգացումով պետք է զոհաբերվեն Ռուսաստանի նոր խնդիրների համար։

 

1915-1923 թթ․ Հայաստանի դեմ ոճրագործությունը, 1937-1953 թթ․ հայկական ջարդերը, Կոլցո պատժիչ գործողությունները, 2020-ի ցեղասպան գործողությունները պետք է հանգեցվեն դրան՝ Ռուսաստանը 200 տարի չի հասկանում, թե ինչ է անում։ Եթե պարզ լեզվով ասենք՝ Ռուսաստանը առնվազն երկու անգամ փրկել է Թուրքիան կործանումից, երկու անգամ էլ՝ «Ադրբեջանը»։ Ներկայում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողերը թուրքերին կոչ են անում իրենց նոր կայսրությունը կառուցել՝ քաղաքակրթական ընտրություն կատարելով դեպի Ռուսաստան, ինչը ռուսական գրկում թուրքական աշխարհքաղաքականության կայացման դարավոր ընթացքի տրամաբանական առաջարկն է։

 

Ռուսաստանն ու Թուրքիան լուծում են իրենց գոյաբանական խնդիրները, եւ նրանց «հակասություններն ու մրցակցությունը» իրականում կազմում են այն սիներգիան, որի մասին նոյեմբերի 9-ի արյունոտ գործարքից հետո հայտարարել է Լավրովը։ Հայաստանի հարցում այս երկրները միասնական են՝ առանց Հայաստանի հնազանդեցման անհնար է լուծել այդ խնդիրները։ Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, «Հայաստանին հանգուցված է իրենց գաղափարային կարողության չափը գերազանցած երկու ռեժիմների՝ ռուսականի ու թուրքականի շարունակելիության խնդիրը: Առանց Հայաստանի հնազանդեցման այլեւս անհնար է պատկերացնել առնվազն քաղաքական ռեժիմների, իսկ որոշ հանգամանքների ներքո նաեւ՝ համապատասխան պետությունների հետագա գոյությունը: Ուժերը գերագույնս լարած ռեժիմների համար քիչ թե շատ կենսունակ Հայաստանը մահացու վտանգ է»:

Խնդիրը մեր մտածողության ընդգրկման, ինքնագնահատականի, իրավիճակի համարժեք ընկալման մեջ է։ 200-ամյա այս պատմությունը տեղ չպիտի թողնի հեքիաթների ու հեքիաթասացների՝ հայ հանրությանն ապակողմնորոշելու գործը կամա-ակամա ստանձնած քաղաքական-խորհրդարանական, բուհական-ակադեմիական, մեդիա-փորձագիտական շրջանակների համար։ Հայկական հողի ու արյան վրա կառուցված երկու պետության գոյությունը կախված է հայկական մի ստորագրությունից՝ պետք է սկսել այստեղից։ 200-ամյա շրջանը կոտրելու հնարավորությունները դեռեւս սպառված չեն։

 

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: