ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի դեսպանը հիշեցնում է 3000-ամյա պատմությունը

ԱՄՆ-ն իր դեսպանների ֆորում է անցկացնում Երեւանում․ Իրանի դեսպանը հիշեցնում է 3000-ամյա պատմությունը

Նոյեմբերի 9-ի նախօրեին, երբ ըստ լրատվամիջոցներում արտահոսքի հնարավոր է ստորագրվեն եռակողմ նոր փաստաթղթեր, իսկ Էրդողանն ու Պուտինը փորձում են առաջ տանել 3+3 հարթակը, ուժի համաշխարհային կենտրոնները սահմանում են իրենց շահերն ու դիրքորոշումը տարածաշրջանում։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Բաքու և Վրաստան՝ խթանելու տարածաշրջանային համագործակցությունը և քննարկելու երկկողմ հարաբերությունները։ Նոյեմբերի 2-4-ը Երևանում գտնվելու ընթացքում տիկին Օլսոնը կմասնակցի Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների ֆորումին, որին կմասնակցեն Երեւանում, Թբիլիսիում, Բաքվում ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

 

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին ՏԿԵ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Սյունիքի մարզն իրենց համար նշանակալի է, և առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների այցեր, որոնք կկարողանան մասնակցել Սյունիքի մարզում իրականացվող տարբեր ծրագրերին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

 

«Մեր երկրների միջև հարաբերությունների 3000-ամյա պատմությունը մեզ պարտավորեցնում է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Մեր տնտեսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որին մենք կցանկանայինք տեսնել։ Ազգերը չպետք է թույլ տան, որ պատմությունն անհետանա գրքերի էջերի միջև, հատկապես, երբ մենք ականատես ենք լինում պատմության խեղաթյուրմանը»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին «Իրանը հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսի բացմանը։

Կան խնդիրներ, որոնք, կարծում եմ, երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով դիվանագիտական ​​կապերի և բանակցությունների միջոցով կլուծվեն, հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ պատասխանելով Հյուսիս-Հարավ նախագծին Չինաստանի մասնակցության մասին հարցին։ «Այս ճանապարհը, եթե կառուցվի, լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Մենք արդեն մասնակցում ենք, բանակցում ենք, տեղյակ ենք աշխատանքների ընթացքին։ Մենք ցանկանում ենք ստեղծել շատ լավ, անվտանգ միջավայր՝ ապագայում զարգացման ուղիներ գտնելու համար», ընդգծել է դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդունել էր Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետքարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարրուին, ով մասնակցել է Հայաստանում Վատիկանի դիվանագիտական ​​ներկայացուցչության բացմանը։ Կարդինալը վստահեցրել է, որ Սուրբ Աթոռը կշարունակի ջանքերը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարել էր Հայաստանում Երևանյան-հայկական թեմի բացման մասին։ Մոսկվայի պատրիարքարանը բացահայտ հայտարարում է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան, եւ որ Արցախի մնացած մասը ժամանակավոր է գտնվում հայերի վերահսկողության տակ։

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Նոյեմբեր 3, 2021 - 15:59

կոդ: 11293

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: