ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, միմյանց հետ ցուցադրվելու, բարեկամանալու: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ, ով պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական: Դեսպանը կարևորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և այդպիսի ցուցադրությունների կազմակերպումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ ցուցադրությունը բավականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձևավորվել է գրականության, երաժշտության և մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, և առաջիկայում մեր արվեստագետներին հնարավորություն կտրվի հենց Իրանում ճանաչել Իրանը: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ակտիվանում են. տարեսկզբին Գեղագիտության ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցավ իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ լեփ-լեցուն դահլիճով, և այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրությունը»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել հասարակական կառույցների միջև երկուստեք համագործակցությունը: Ողջունելով արվեստասերներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան շնորհակալություն է հայտնել համատեղ ցուցադրության կազմակերպման համար և հավելել, որ նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակույթը: Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև:   Подробнее: https://shabat.am/am/article/267639/Bacvel-e--Irany-hay-arvestagetneri


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: