ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռոբերտ Քոչարյանը Արցախն Ադրբեջանի մա՞ս է ճանաչել. բոլորովին այլ իրականություն

Նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրվելիք հնարավոր երկու փաստաթղթերի վերաբերյալ հայկական մեդիայում հրապարակված տեղեկությունը, որի աղբյուրը հայտնի չէ, Հայաստանում առաջացրել է հասարակական-քաղաքական մեծ աղմուկ ու քննարկումներ:

Արդեն հայտնի է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման, տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ռեգիոնալ ապաշրջափակման փաստաթղթերի մասին է, համենայն դեպս ըստ տարածված տեղեկության: Ընդ որում, պաշտոնական Երևանն արձագանքել է դրան, նշելով, որ չկա նոյեմբերի 9-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն: Սակայն, ուշադրության է արժանի և այն, որ կարծես թե չի հերքվում օրակարգում երկու այդպիսի փաստաթղթի առկայության մասին տեղեկատվությունը:

Ընդ որում, այդպիսի փաստաթղթերի առկայության մասին տեղեկությունը չի հերքում նաև Կրեմլը, որի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական գագաթնաժողովի մասին կհայտարարեն, եթե լինի այդպիսի պայմանավորվածություն: Այդպիսով, փաստաթղթերի առկայությունը կարծեք թե չի հերքվում:

Սակայն, դա արդարացնու՞մ է աղմուկը, որ առաջացրել է մեդիայի հրապարակումը: Իհարկե ոչ, որովհետև որևէ հարցի շուրջ  աղմկելու համար շատ կարևոր է տիրապետել բովանդակությանը: Որևէ փաստաթուղթ գնահատելու համար շատ կարևոր է տեղեկանալ դրա բովանդակությանը ամենայն մանրամասնությամբ, կամ առնվազն այնպիսի մանրամասնություններով, որոնք թույլ կտան շատ թե քիչ դիտարկել բովանդակությունը Հայաստանի և Արցախի ռազմավարական շահերի, անվտանգության խնդիրների տեսանկյունից:

Որովհետև, ապրիորի նշել, թե հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման, տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչումը նշանակում է չեղարկել Արցախի կարգավիճակի հարցն ու ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, նշանակում է պարզապես չտիրապետել խնդրին, իրավիճակին, իրական քաղաքական ռեժիմում տեղի ունեցած և տեղի ունեցող զարգացումներին: Նախ, սահմանազատումն ու սահմանագծումը ենթադրում են ոչ թե մեկանգամյա ակտ, այլ գործընթաց: Անգամ հայ-վրացական սահմանների պարագայում այն շարունակվում է տարիներ:

Կարելի է պատկերացնել, թե տևական ինչ գործընթաց կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Իսկ առանց դրա ամբողջական արդյունքի, հազիվ թե հնարավոր է պատկերացնել որևէ ուղիղ ազդեցություն Արցախի կարգավիճակի հարցում: Եթե խոսքը տարածքային ամբողջության ճանաչման հանգամանքից բխող վտանգի մասին է, ապա այստեղ թերևս հարկ է դիտարկել երկու հանգամանք:

Նախ, Հայաստանը 1999 թվականին Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրել է ամփոփիչ փաստաթուղթը, որտեղ խոսվում է անդամ երկրների տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ըստ այդմ հարց է առաջ գալիս՝ Հայաստանից այդ փաստաթուղթը ստորագրած նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մա՞ս:

Դատելով այն տրամաբանությունից, որ այսօր հանրային շրջանակներում փորձում են որպես աղմուկի հիմք խթանել նաև հենց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչները, Արցախը Ադրբեջանի մաս փաստորեն ճանաչել է հենց Ռոբերտ Քոչարյանը: Իրականում սակայն, եթե չտրվենք ներքաղաքական պայքարի հայտնի տրամադրություններին, ակնառու է, որ կարգավիճակի հարցը ուղիղ շաղկապված չէ տարածքային ամբողջականության ճանաչմանը: Եվ դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և ԱՄՆ, և Ֆրանսիան միաժամանակ հայտարարում են, որ բաց է Արցախի կարգավիճակի հարցը և այն պետք է լուծվի բանակցությամբ: Վաշինգտոնը և Փարիզը որևէ անգամ կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեն դնում, բազմաթիվ հայտարարություններ են արել այդ առնչությամբ, սակայն միաժամանակ նաև մատնացույց են արել, որ կարգավիճակի հարցը բաց է և պետք է լինի բանակցության առարկա:

Հետևաբար, անկասկած է, որ անգամ միջազգային առանցքային դերակատարների, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետությունների մակարդակում են տարածքային ամբողջականության և կարգավիճակի հարցերը որոշակիորեն տարանջատված և «համադրված», օրինակ նաև բանակցային կարգավորման հայտնի երեք սկզբունքների տրամաբանությամբ՝ տարածքային ամբողջություն, ազգերի ինքնորոշում և ուժի չկիրառում:

Ըստ այդմ, խնդիրը հայկական հասարակական-քաղաքական միջավայրի և դրա դերակատարների համար շատ պարզ է՝ զբաղվել մեդիամանիպուլյացիոն աղմուկո՞վ, թե՞ քաղաքականությամբ, այսինքն քաղաքական դիրքորոշումների ձևավորումով, արտահայտումով և քաղաքական պատասխանատվությամբ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Հայաստանի անկախության գրեթե ամբողջ պատմության ընթացքում, հատկապես երբ խոսքը վերաբերել է արցախյան հարցին և հայ-ադրբեջանական խնդրին, որևէ ուժ չի էլ փորձել խախտել քաղաքական պատասխանատվության իշխանության «մենաշնորհը»: Ըստ էության բոլոր հարցերում այդ «մենաշնորհը» դրել են կասկածի տակ, սակայն ոչ հայ-ադրրբեջանական խնդրի, արցախյան հարցի վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշումներում: Բացառություն է եղել 2007-ից քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ  Տեր-Պետրոսյանը, անկախ նրա դիրքորոշման հանդեպ գնահատականներից:  Բայց, Տեր-Պետրոսյանը փաստորեն եղել է և կա այդ «կանոնը հաստատող» բացառություն:

Հայկ Իսրայելյան

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: