ԻԻՀ նախագահ Ռայիսին կարևորել է կորոնավիրուսի պատվաստանյութի ներմուծումն արագացնելու անհրաժեշտությունը
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի մասնագիտական հանձնաժողովների ղեկավարների նիստի ընթացքում, անդրադառնալով Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցին ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Հեռախոսազրուցի ընթացքում շեշտվել է Իրանի կողցմի պահանջված պատվաստանյութերի ապահովման ընթացքի արագացումը: Չինաստանի նախագահը նույնպես խոստացել է, որ Չինաստանում պատվաստանյութ արտադրողների կողմից անհրաժեշտ համագործակցություններ կիրականացվեն Իրանի հետ»:
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է.«Ընդհանուր հաշվով իրանում կորոնավիրուսի պատվաստանյութ է ընդունել 21 մլն. 805 հազար 879 մարդ»: