ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոչ եմ անում Հայաստանին ևս կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին. ԵԽ պատգամավոր

Ավարտվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական կոմիտեի երկրորդ նիստը, որի արդյունքներով կոմիտեի համանախագահները՝ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ստորագրել են համատեղ հայտարարությու Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/politics/430397/ © 2022 Armenia today

Ավարտվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական կոմիտեի երկրորդ նիստը, որի արդյունքներով կոմիտեի համանախագահները՝ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ստորագրել են համատեղ հայտարարություն: Այն մոտ ժամանակներս կհրապարակվի: Հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին, Բրյուսելում։ Մինչ այդ աշխատանքը կշարունակվի տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ առցանց և օֆլայն ռեժիմով։ Ինչպես մամուլի ասուլիսում նշել է Արման Եղոյանը, նիստի շրջանակներում տեղի են ունեցել շատ կարևոր քննարկումներ, որոնք վերաբերում են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Եղոյանը երախտագիտություն է հայտնել Մարինե Կալյուրանդին Հայաստանի համար շատ կարևոր տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հստակ եւ անկողմնակալ դիրքորոշման համար: Կալյուրանդն անդրադարձել է Արցախյան հիմնահարցին, կարևորել ռազմագերիների վերադարձը: Մարինա Կալյուրանդն իր ելույթում նշել է, որ պատերազմը երբեք լուծում չէ: Նշելով, որ հայ ժողովուրդը վերջերս է բախվել պատերազմի և լավ կհասկանա, թե ինչ է այն իրենից ներկայացնում, այդ համատեքստում նա անդրադարձավ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես դիմում եմ բոլոր երկրներին՝ նաև Հայաստանին, կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին»: Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը, ըստ նրա, դարձել է տարածաշրջանի առաջատարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/politics/430397/
© 2022 Armenia today


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: