ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում. նախարար

Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեկ թեստավորվել է  4759 քաղաքացի, նոր դեպքերը 946 են, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում են «Օմիկրոն»-ի BA.1 և BA.2 ենթաշտամները: Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում  և, կարծես,  «Դելտա»  շտամը իսպառ դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում քաղաքացիները ավելի հեշտ են հաղթահարում վիրուսը,  բայց, միևնույն է, գրանցվել են մահվան դեպքեր:

Նախարարն  անհրաժեշտ է համարում զգոնությունը պահպանելը և հատկապես տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների պատվաստումները օր առաջ կազմակերպելը:

«60 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում 40 տոկոսը պատվաստվել է: Այս ցուցանիշը վերջին 1-2 ամսում բավականին աճել է, բայց բոլոր ջանքերը ներդրում ենք պատվաստման տեմպերն ավելացնելու համար: Ընդհանուր առմամբ, պատվաստման առաջին դեղաչափը ստացել է  1 միլիոն 80 հազար 15 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 40 տոկոսը:  Իրականացնում ենք նաև երրորդ խթանիչ դեղաչափի պատվաստումներ, 20 հազար 169 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը

Նախարարի խոսքով` առաջիկայում հիվանդանոցներում կմեկնարկի մահճակալների կրճատման գործընթաց:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: