Պուտինը ճանաչեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձի ժամանակ։
«Ես անհրաժեշտ եմ համարում ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու համար վաղուց ուշացած որոշում կայացնել»,- ասել է Պուտինը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։
ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։