ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակի օրն է

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից մեկն է, և նրա հարուստ ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում և Ռուսաստանում շարունակում է ոգեշնչել ճարտարապետների նոր սերունդներին և ճարտարապետության բոլոր սիրահարներին:

Ալեքսանդր Թամանյան (լրացված)

download

Մարտի 16-ին ծնվել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը:
Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ.-ին Եկատերինոդարում (այժմ՝  Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝  նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ 1923-ին հրավիրվել է Հայաստան։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝  պետպլանի փոխնախագահ: 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծեր: Օպերայի և բալետի թատրոնի, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատման  (սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն) նախագծի համար 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թամանյանին հետմահու շնորհվել է Մեծ ոսկե մեդալ:

Մահացել է 58 տարեկանում՝ 1936 թ.-ի փետրվարի 20-ին, Երևանում:

 

Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»

Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ: Շատ ընկերներ եմ կորցրել, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը, որին հիշում եմ անընդհատ` այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին:

Առաջին անգամ Թամանյանին հանդիպել եմ «Мир искусства»-ի ցուցահանդեսներից մեկում, ուր նա, ինչպես և ես, ցուցադրել էր իր գործերը: Ծանոթացանք, և այդ օրվանից էլ սկսվեց մեր բարեկամությունը: Նախասովետական տարիներին Թամանյանը Ռուսաստանի ամենահեղինակավոր, հարգված ճարտարապետներից էր և մի քանի հրաշալի շինությունների նախագծեր էր տվել: Բայց ամեն անգամ հանդիպելիս սրտի թրթիռով խոսում էր իր միակ բաղձանքի մասին` կառուցել Հայաստանում: Խոսում էր ոգևորված, կրքոտ, խրոխտ, երբեմն էլ թախծոտ, գուցե մտածելով, թե իր իղձը իրականություն դառնալ չի կարող:

 

Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագիր էին կազմում ու տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանը, Մանադյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը…

Եկավ նաև Թամանյանը, եկավ իր հանճարով, խանդավառված, ամենատես և սևեռուն հայացքով: Եկավ ու լծվեց իր քանդված հայրենիքի վերածնության մեծ գործին: Չեք կարող երևակայել, թե ինչ արտահայտություն էր ստանում դեմքը, երբ ասում էր` «ցարական իմպերիայի նախկին գյուղակ-գաղութը պիտի դառնա Հայաստանի մայրաքաղաքը»: Այս գիտակցությամբ էլ գծագրվեց նոր, հոյակապ քաղաքի հատակագիծը` գիտնականի և արվեստագետի իր հանճարով: Երևանի առաջին կառուցումները սկսվեցին ըստ այդ հատակագծի: Սոսկալի դժվար օրեր էին: Ամեն մի փոքրիկ ձեռնարկ մեծ ուրախություն էր պատճառում: Խաղաղասեր, շինարար հայ ժողովուրդը սկսեց կարգի բերել իր վաղեմի օջախի` արնախումների ձեռքից փրկված մասը: Նրա ճարտարապետ որդին աշխատում էր գիշեր-ցերեկ, առանց հանգստի` արհամարհելով հիվանդությունը, չտրտնջալով: Ստեղծագործում էր իր երազած քաղաքը, որ այսօր փռվել է Արագածի փեշին` դեմքը դեպի հարավ, դեպի մեծ ու փոքր Մասիսները, որոնք մեր կապույտ երկնքի, մեր օճոռքի սյուներն են:

 

Ստեղծագործողի հազվագյուտ բնազդով ու խելքով էր օժտված Թամանյանը: Կտրուկ կերպարանափոխությամբ ամպիր ոճից դարձավ դեպի բուն ազգային, այն էլ ինչպիսի բնականությամբ և հմտությամբ: Ապշեցուցիչ խորաթափանցությամբ ուսումնասիրեց, զգաց, ապրեց մեր բազմադարյան ճարտարապետության կանգուն հուշարձաններն ու բեկորները: Այդ հիմքի վրա էլ բարձրացրեց կոթողները` այնքան հայկական, այնքան պատմական, դարերի խորքից եկած, և այնքան ժամանակակից, այնքնա առաջադիմական: Անախրոնիզմի կամ կեղծ նորարարության ոչ մի հետք: Համաշխարհային արվեստի պատմության մեջ եզակի են նման դեպքերը: Իրոք զարմանալի մարդ էր Թամանյանը:

Իսկ շինանյութի ինչպիսի՜ զգացողություն ուներ …

Կարծում եմ` վաղուց հասել է ժամանակը, որ ճարտարապետության մեր տեսաբանները դետալ առ դետալ ուսումնասիրեն նրա գործը, վերլուծեն նրա սկզբունքները, որոնք այնքան նուրբ, դժվարահաճ են իրենց խնդիրներով և այնքան հետաքրքիր: Հարկավոր է, որ գիտակ, խելոք մարդիկ ձեռնամուխ լինեն դրանց հետազոտմանն ու բարձրացմանը: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեծ արվեստագետի նկատմամբ արժանին հատուցելու տեսակետից, այլև մեր ազգային ճարտարապետության այսօրվա զարգացման համար: Պետք է հատորներ գրվեն Թամանյանի մասին:

Այժմ սրտի մռմուռով եմ հիշում, թե որոշ տգետներ` նորելուկ ճարտարապետ-տեսաբաններ, ինչպես էին հուզում այդ նվիրված, հայրենասեր մարդուն: Մի քանի կեղծ մոդեռնիստներ ի՜նչ ասես, որ չէին բարդում նրա գլխին` էլ «գիգանտոմիայով տառապող», էլ «հետամնաց», էլ «միջնադրյան կղերական հայացքներ պրոպագանդող», էլ … ո՞ր մեկը նշեմ: Բամբասանքներ, չարախոսություններ … Իհարկե նախանձն էլ կար: Բանն այնտեղ հասավ, որ օպերայի շենքի կառուցումը քանի անգամներ դադարեցվեց: Բայց այնքա՜ն ներողամիտ էր …

Չէր հուսահատվում, պայքարում էր: Լավ է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում էր նրան և ամեն կերպ օգնում: Նորից ու նորից ոգևորվում էր, աշխատում: Հիշում եմ, Սերգո Օրձոնիկիձեն եկել էր Երևան, այցելել Թամանյանի արվեստանոց, տեսել օպերայի շենքի մակետը, սեղմել ճարտարապետի ձեռքը և հաջողություններ մաղթել: Թև էր առել, ուրախությանը սահման չկար:

 

Այդքան զբաղված լինելով, այլ գործեր կատարելու համար էլ ժամանակ էր գտնում: Իր շուրջը հավաքելով ազնիվ ու գործիմաց մարդկանց, ինչպիսիք էին Թորոս Թորամանյանը, Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, Աշխարհաբեկ Քալանթարը և ուրիշներ, կազմեց հնությունների պահպանման կոմիտե: Հաղթահարելով բոլոր դժվարությունները, ղեկավարում էր հուշարձանների վերանորոգման աշխատանքը` միշտ ասելով, թե «գոնե եղածը պիտի պահպանել կործանումից»: Բոլորս մեծ ոգևորությամբ ու ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցությամբ օգնում էինք նրան: Պետությունը միջոցներ քիչ ուներ և չէր կարողանում բավարար քանակությամբ դրամ տրամադրել: Ծանր տարիներ էին: Երբեմն մեր մասնավոր խնայողություններն էինք օգտագործում: Օրինակ, Երերույքի տաճարը վերջնական քայքայումից փրկելու համար Թամանյանը ներդրել էր իր սեփական գումարները:

Տարվա նպաստավոր եղանակներին կոմիտեն շրջում էր հուշարձանից հուշարձան:

Թամանյանը տիտանական ջանքեր թափեց օպերայի շենքի կառուցման վրա: Ամեն ինչ արվում էր ձեռքի աշխատանքով: Շինարարությունը դեռ մեքենայացված չէր: Քաշող ուժը եզները, գոմեշները և էշերն էին, իսկ տեխնիկան` բահը, քլունգը: Մտավոր ծանր աշխատանքից պոկվելուց հետո Ալեքսանդրը անմիջապես վազում էր օբյեկտ, ղեկավարում շենքի վրա տարվող աշխատանքը, ցուցումներ տալիս, ոգևորում: Դյուրագրգիռ էր, արագաշարժ, կտրուկ, խստապահանջ, բայց և բարի, մարդուն գնահատող: Բանվորները սիրում էին նրան, անձնվիրաբար կատարում նրա բոլոր պահանջները: Իսկ ինքը հուզվում էր դրանից ու խանդավառվում:

Իր ամբողջ կյանքում արձակուրդ չվերցրեց, չնայած դրա կարիքը շատ էր զգում: Հիվանդ էր, հոգնած: Բայց վառվում էր աշխատանքի մեջ` ունենալով այն մեծագույն հատկանիշը, որը կոչվում է պարտքի գիտակցություն հայրենիքի հանդեպ:

Կյանքից շուտ հեռացավ Թամանյանը: Քայքայված առողջությունը և դստեր մահը արագացրին նրա վախճանը: Դա 1936-ին էր: Ծանր կսկիծով հողին հանձնեցին մեր անփոխարինելի ընկերոջը, մեր հանճարեղ ճարտարապետին: Չարենցը միայն իրեն հատուկ ուժով մարմնավորեց Թամանյանի վիթխարի կերպարը, բոլորովին չիմանալով, որ մի տարի հետո ինքն էլ չի լինելու: Բայց երկուսն էլ կան: Կան իրենց գործով: Ապրում են ժողովրդի սրտի զարկերի մեջ: Իսկ ժողովուրդն անմա՛հ է:

 

Աղբյուր՝  magaghat.am

Թամանյանի մահվանից երեք օր անց «Խորհրդային Հայաստան» թերթը տպագրեց Եղիշե Չարենցի` Թամանյանի հիշատակին նվիրված «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որի չորրորդ` «Նա տեսել է երևի արևային մի քաղաք» տողը դրոշմված է Երևանի կենտրոնում քանդակագործ Արտաշես Հովսեփյանի՝ 1974-ին կերտած Թամանյանի բազալտակուռ հուշարձանին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: