ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Հայաստան» խմբակցության անունը պետք է փոխել, դնել «մուննաթ» խմբակցություն, եթե մուննաթով են ուզում շարժվեն՝ մուննաթը տեղ չունի մեր քաղաքական օրակարգում․ Անդրանիկ Քոչարյան

«Մենք արել ենք առաջին նիստը, արձանագրել ենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի ինչ-որ անհասկանալի պահվածք, բնականաբար մեզ համար այդ պահվածքը չի կարող խոչընդոտ լինել, մենք շարժվում ենք մեր առջև դրված խնդիրների ձևակերպման դրույթը հաստատելով»

«Մենք արել ենք առաջին նիստը, արձանագրել ենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի ինչ-որ անհասկանալի պահվածք, բնականաբար մեզ համար այդ պահվածքը չի կարող խոչընդոտ լինել, մենք շարժվում ենք մեր առջև դրված խնդիրների ձևակերպման դրույթը հաստատելով»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի էլի կլինի բաց նիստ, որից հետո բոլոր նիստերը կլինեն փակ, հիմա ներքին աշխատանքային պրոցեսի կազմավորման խնդիրներով են զբաղված։

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանդիպել է զոհվածների և գերեվարվածների ընտանիքների հետ, աշխատանքները կոորդինացնող ՊՆ-ի գեներալներից մեկի՝ Արթուր Սիմոնյանի հետ, և բնականաբար իրենց հանձնաժողովի աշխատանքներում շատ կարևոր է նրանց մասնակցությունը։

Անդրանիկ Քոչարյանը նաև հավաստիացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներին «Հայաստան» դաշինքի չմասնակցելը չի կարող ստվեր գցել իրենց աշխատանքների վրա։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը եկել է ԱԺ և նրա նպատակը եղել է՝ օր առաջ իշխանությունը զավթել, գրավել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը միշտ ասել է պետք է մաշացնեն, դիրքավորվեն, խրամատավորվեն, շիշ նետեն, կռիվ սարքեին, բայց չէին պատկերացնում, որ կռիվ սարքելուց նաև ծեծվում են, դրանից հետո հանդարտվեցին։ 

«Բայց հիմա իրենք՝ չաշխատելով, ուզում են անընդհատ օրակարգի մեջ մնան, բայց ԱԺ-ն նաև աշխատելու վայր է, ԱԺ-ն խրամատների տեղ չի և մեր երկրի ներսում չի խրամատները, մեր երկրի անվտանգային համակարգում են մեր խրամատները, որից իրենք իրենց ամեն օր դուրս են թողնում և այս հայտարարությամբ էլ իրենք իրենց դուրս թողեցին, հետո փոշմանեցին։ Այսինքն իրենք տուրիստ են, մենք պետք է աշխատենք, իրենք էլ պիտի գան ասեն այ, մենք մուննաթ ունենք ձեր վրա գալու։ Էդ դեպքում «Հայաստան» խմբակցության անունը պետք է փոխել, դնել «մուննաթ» խմբակցություն։ Եթե մուննաթով են ուզում շարժվեն, մուննաթը տեղ չունի մեր քաղաքական օրակարգի մեջ և մենք մեր խնդիրները լուծելու ենք, ինչպես և լուծեցինք 2016 թվականի քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամանակ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Լիլիթ Թադևոսյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: