ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեթևացնել հայրենադարձների հոգսը. Հայաստանում գործելու է ինտեգրման կենտրոն

Սպասարկում՝ մեկ պատուհանից, ավելի շատ ծառայությունների հասանելիություն. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բարձրացնում է հայրենադարձների հետ աշխատանքի արդյունավետությունը: Այդ նպատակով հանձնակատարի գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանում բացելու Հայրենադարձների ինտեգրման կենտրոն:

Սպասարկում՝ մեկ պատուհանից, ավելի շատ ծառայությունների հասանելիություն. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բարձրացնում է հայրենադարձների հետ աշխատանքի արդյունավետությունը: Այդ նպատակով հանձնակատարի գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանում բացելու Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ի ստեղծման ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ ոչ միայն մեկ աղբյուրից է աշխատանք տարվելու հայրենադարձների հետ, այլև ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու:

«Ուսումնասիրել ենք միջազգային, հատկապես Իսրայելի փորձը: Իրենք շատ հաջողված նման ծրագիր ունեն: Իրենց փորձի հիման վրա մենք ստեղծեցինք մեր ծրագիրը: Բոլոր այն հարցերը, որոնք կապված են լինելու հայրենադարձության հետ, ինտեգրման կենտրոնը պետք է լուծում տա, գործնական աջակցություն ցուցաբերի՝ փաստաթղթավորում, կացության կարգավիճակ, քաղաքացիության ստացում, անձնական բեռի տեղափոխում, կրթություն և այլն»,-ասաց Մարգարիտա Բաղդասարյանը:

 
 

Ըստ էության՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այսօր էլ կատարում է նման գործառույթ: Ինչո՞վ է տարբերվելու Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը: Մարգարիտա Բաղդասարյանի խոսքով, նախ կենտրոնի միջոցով հնարավոր է լինելու ընդլայնել աշխատանքի ծավալը, նոր ծառայություններ են ավելանալու, անվճար դասընթացներ, ֆորումներ են կազմակերպվելու, որ կարողանան հայրենադարձներն աշխատանք գտնել: Այսինքն՝ կենտրոնի աշխատակիցը Հայաստան տեղափոխվող անձի հետ աշխատելու է, նրա գործը վարելու է, խնդիրները կարգավորելու է մինչև նրա գալը: 

Կենտրոնը կատարելու է նաև հայրենադարձների տվյալների թվայնացում: Գույքագրվելու են բոլոր խնդիրները, դրանցից ելնելով ներկայացվելու են առաջարկություններ տարբեր գործընթացները դյուրացնելու, հայրենադարձներին հասանելի դարձնելու համար:   

Մոտակա ժամանակահատվածում կհստակեցվեն կենտրոնի և մյուս գերատեսչությունների հետ աշխատանքը: Կենտրոնը գործելու է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, տարածքի հարցն արդեն հստակեցված է: Առաջիկայում նախատեսված են վերանորոգման, կահավորման աշխատանքներ: Նախնական տվյալներով մի քանի ամսից այն լիարժեք կսկսի գործել:

Մարգարիտա Բաղդասարյանը նկատեց, որ շատ են Հայաստան տեղափոխվելու հարցերով հետաքրքրվողները: Վերջին տարիներին նրանք հիմնականում Լիբանանից են, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից: Տարեկան 3 հազար դիմում է լինում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: