ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական խաչմերուկի գործնական հիմքը

Հյուսիս-հարավ նախագիծը վերափոխում ենք հյուսիս-հարավ, արևելք-արևմուտքի, այսինքն հայկական խաչմերուկի, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայկական խաչմերուկն իհարկե շատ լավ է, սակայն պետք է նկատել, որ այդօրինակ բնորոշումները առայժմ կրում են դեկլարատիվ բնույթ, իսկ գործնականում այդ բնորոշումները թերևս կապված են բավականին բարդ ու հակասական հեռանկարների հետ: Հետևաբար, պետք է թերևս հուսալ, որ հռետորաբանության մակարդակում բարձրաձայնելով դրանց մասին, գործնական տիրույթում Հայաստանի վարչապետը, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը գործում են շատ ավելի պարզ տրամաբանությամբ:

 

Խոսքն այս դեպքում այն մասին է, որ հայտարարելով խաչմերուկների մասին, Հայաստանի կառավարությունն այդուհանդերձ կենտրոնացած աշխատում է մետրերի վրա և տանել Հայաստանն առաջ քայլ առ քայլ: Մասնավորապես, Հայաստանն այսօր ունի մի գերխնդիր՝ առավելագույնս արագ սկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավային հատվածի՝ Քաջարան-Սիսիան հատվածի շինարարությունը, լինի այն հյուսիս-հարավ, թե խաչմերուկային տրամաբանությամբ: Խոշոր հաշվով, այդ խաչմերուկով գործնականում շահագրգռված է միայն Հայաստանը, իսկ ռեգիոնալ մնացյալ երկրների համար այն չունի հրատապ անհրաժեշտություն: Հետևաբար, հռետորաբանության մակարդակում փորձելով առաջ բերել Հայաստանի մասշտաբային դերակատարմանն ուղղված նոր ձևակերպումներ ու բանաձևեր, այդուհանդերձ շատ կարևոր է աշխատել Հայաստանում ներքին ռեսուրսի, և ներհայկական ռեսուրսի գործնական մոբիլիզացիայի ուղղությամբ:

2022 թվականին ծրագրված է Հայաստան-Սփյուռք համաժողով և այն թերևս պետք է իր բովանդակության գործնականությամբ և առարկայականությամբ զգալիորեն տարբերվի նախորդ համաժողովներից: Ամենևին չթերագնահատելով նախորդ համաժողովների աշխատանքը, հարկ է այդուհանդերձ նկատել, որ դրանք հիմնականում եղել են ճառասացություն, հատկապես այն մարտահրավերների համեմատ, որ ունեցել է Հայաստանը: Հետևաբար, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունն ունի բովանդակային առարկայականության և գործնական արդյունքի հարցում էական վերափոխման և թերևս անհրաժեշտ է Հայկական խաչմերուկի միտքը կամ գաղափարը գործնականացնել Հայաստանը նախ դարձնելով տարաբնույթ և բազմազան սփյուռքյան համայնքների և շերտերի շահերի հատման կետ, այլ կերպ ասած՝ տարբեր մասշտաբի գործնական նախաձեռնություններով դարձնելով Հայաստանը համահայկական բազմազան շահերի խաչմերուկ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: