ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը հայտարարվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ փետրվարի 17-ին հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ փետրվարի 17-ին հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլին հրավիրվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ցանկանում ճանապարհի այդ շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի 100 մլն դոլար է:

«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին քննարկումների արդյունքում «Հյուսիս հարավ» նախագիծը մենք վերաձևակերպել ու դարձրել ենք «Հյուսիս-արավ, արևելք-արևմուտք» նախագիծ: Մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը Հայաստանը Ադրբեջանին, հետագայում դեպի Նախիջևան, Թուրքիա: Այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր համատեքստում: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կունենանք շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, ճանապարհային նախագծի արևելք-արևմուտք հատվածն արված չէ, սակայն հընթացս համաձայնությունների ձեռքբերման համատեքստում կիրականացնենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

 
 

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Վարչապետը հույս հայտնեց, որ ընկերություններն ակտիվորեն հայտ կներկայացնեն ու արդեն որակավորվածները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության համար նախատեսված մրցույթին:  

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համար: Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Փետրվար 17, 2022 - 12:24

կոդ: 104273

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: