ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փաշինյան․ Այս նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար

«Դուք գիտեք, թե այս նախագիծը ինչ մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մրցույթի իմաստը հետեւյալն է. առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու:

Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր մլն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել»,- կառավարության այսօրվա` փետրվարի 17-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այսօր հայտարարված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախավորակավորման մրցույթին:
Փաշինյանը նշեց, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը ըստ էության վերաձեւակերպել եւ դարձել է «Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք» նախագիծ, նաեւ հույս հայտնեց, որ այն մեծ տեմպերով կիրականանա:

«Սա նշանակում է, որ հայկական խաչմերուկի այդ ճանապարհի ճյուղերից մեկը Հայաստանը կկապի Իրանի հետ, մյուս ճյուղը Ադրբեջանը Հայաստանին եւ հետագայում նաեւ Նախիջեւան ու Թուրքիա: Մենք այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր կոնտեքստում»,- ասաց վարչապետը…

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ հյուսիս-հարավ ավտոճանապարհը լինելով մոտ 560 կմ, ամենաառանցքային հատվածներից մեկն է. «Սա խոշորամասշտաբ ծրագիր է, եւ մենք ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան»:

«Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, և ռազմավարական, տնտեսական առումով շատ կարևոր է։ Վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար։ Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4․7 կմ կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են։ Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք հինգ թունելներ են, որոնցից մեկը միայն 8․6 կմ երկարություն կունենա»,- ներկայացրեց ՏԿԵ նախարարը։ 


">http://


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: