ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օգոստոսի 19-ն Իրանում 1953 թվականին Մոսադեղի կարավարության դեմ իրականացված հեղաշրջման տարելիցն է

Օգոստոսի 19 -ին 1953 թվականին Իրանի ժամանակի վարչապետ Մոհամեդ Մոսադեղի և ազգային կառավարության դեմ ԱՄՆ -ի հեղաշրջման տարելիցի օրն է:

1953 թ․ այս Իրանի շահի ուժերն ԱՄՆ-ի և Բրիտանիայի համագործակցությամբ, տապալեցին այն ժամանակվա Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղի կառավարությունը և կրկին գահը հանձնեցին Մոհամմեդ Ռեզա Փահլավիին:

1953 թվականի օգոստոսին տեղի ունեցած ամերիկա-բրիտանական հեղաշրջումը, որը հանգեցրեց Իրանի  ժամանակի  օրինական կառավարության (Մոսադեղի կառավարություն) տապալմանը, հիշատակում է Իրանի քաղաքական պատմության կրիտիկական շրջանը՝ մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը: Իրանի՝ 1953 թվականի պետական հեղաշրջումից անցել է 68 տարի։ 53 թվականի օգոստոսի 15-ից 19-ը տևած իրադարձությունների պատճառով պաշտոնանկ արվեց Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադեղը, որը վարում են անկախ քաղաքականություն և հայտնի էր ազգայնական մոտեցումներով։

Հեղաշրջման արդյունքում իշխանությունը մերձավորարևելյան այս երկրում անցավ Մոհամեդ Ռեզա Փահլավիին, ով իր կառավարման տարիներին ակտիվորեն համագործակցում էր Արևմուտքի հետ, ինչն էլ հետագայում 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության պատճառներից մեկը հանդիսացավ։

1951 թվականին ժողովրդավարական ընտրությունների արդյունքով Մոհամեդ Մոսադեղը դարձավ Իրանի վարչապետ և ձևավորեց նոր կառավարություն։

Իշխանության տարիներին, ունենալով իրանցիների աջակցությունը, Մոսադեքը սկսեց պետականացնել նավթային և գազային հանքավայրերը, ընկերություններն ու խողովակաշարերը։ Այս ամենի արդյունքում բրիտանական և ամերիկյան կազմակերպությունները զրկվեցին իրանական վառելիքն արդյունահանելու հնարավորությունից, ինչը նրանք տասնամյակներ շարունակ անում էին։

Վաշինգթոնին և Լոնդոնին հաջողվեց միջազգային էմբարգո սահմանել Իրանի նավթի և գազի նկատմամբ, ինչի հետևանքով դրանց արդյունահանումը գրեթե դադարեց այդ երկրում։ 1952 թվականին Թեհրանը խզեց Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Մեկ տարի անց Մոսեդեգի կառավարությունը երկրից վտարեց նաև երիտասարդ շահ Ռեզա Փահլավիին։

Օգոստոսի 19-ի պետական ​​հեղաշրջումը, որն Իրանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջամտության մաս էր կազմում, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Միջազգային դատարանը բրիտանա-իրանական նավթային պայմանագրերի վերաբերյալ որոշում էր կայացրել հօգուտ Իրանի:

Վերջին տարիներին նոր փաստաթղթեր են հայտնվել օգոստոսի  19-ի հեղաշրջմանը օտարերկրյա միջամտության վերաբերյալ, և որոշ ամերիկացի պաշտոնյաներ ընդունել են ԱՄՆ-ի և Բրիտանիայի անմիջական դերը հեղաշրջման մեջ:

1953 թվականի օգոստոսի 15-ին Իրանում սկիզբ առած անկարգություններն ու բախումները հանգեցրին նրան, որպեսզի 4 օր անց Մոսադեգը պաշտոնանկ արվի զինվորականների խմբի կողմից։ Ռեզա Փահլավի շահի հրամանագրով Իրանի վարչապետի պաշտոնում նշանակվեց Ֆազլոլահ Զահեդին։

1953 թվականի օգոստոսի 19-ին իրականացված «Աժաքս» կոչվող հեղաշրջման նպատակն էր՝ տապալել Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադեղի կառավարությունը

Տարիներ անց, այս հեղաշրջման փաստաթղթերը հանվեցին ԱՄՆ-ի և Բրիտանիայի կառավարությունների գաղտնի փաստաթղթերի միջից:Այս փաստաթղթերը ապացուցում էին ,ԱՄՆ -ի և Բրիտանիայի միջամտությունը և նրանց դերը օգոստոսի 19 -ի հեղաշրջման իրականացման և Իրանի օրինական իշխանությունը տապալելու հարցում:

Ամերիկացի պատմաբան Դեյվիդ Փիթերը անդրադառնալով Իրանի ներքին խնդիրներին ԱՄՆ-ի միջամտության հետևանքների մասին ,հատկապես օգոստոսի 19-ի հեղաշրջման վերաբերյալ գրում է.«Իրանում, միջամտության գինը շատ ծանր վճարեցինք: Ամերիկյան նավթային ընկերությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը ,ԱՄՆ-ին ներքաշեց Իրանի հարցերում,որի հետևանքը՝ այլ երկրների խնդիրներին չմիջամտելու սկզբունքի խախտումն էր»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է ուղղակի և անուղղակի միջամտությունների վրա:ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ևս հաստատում է այս դիրքորոշումը:Օրինակ,միայն քսաներորդ դարի երկրորդ կեսին Միացյալ Նահանգները ծրագրել և ղեկավարել է մոտ 100 ռազմական հեղաշրջում և իշխանությունների տապալում:

CIA-ի ներքին պատմաբաններից մեկի կողմից առաջին անգամ ՝ 1981 թվականին հրապարակված փաստաթղթերը վկայում են օգոստոսի 19-ի հեղաշրջման գործում ԱՄՆ-ի լրտեսական կազմակերպության գործակցության մասին: Փաստաթղթում ասվել է.«Ռազմական հեղաշրջումը, որը հանգեցրեց Մոսադեղի անկմանը և Ազգային ճակատի կաբինետի տապալմանը, իրականացվել է CIA-ի վերահսկողությամբ ,որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություն»:

Ավելի վաղ «Լոս Անջելես Թայմզ» օրաթերթը հեղափոխության սկզբում ,Մորդադի 28-ի հեղաշրջման նախագծող Ռուզվելտի հետ կատարած հարցազրույցի ընթացքում,հեղաշրջման մասին մանրամասներ էր բացահայտել :

Իրանում այս ծրագրի հաջող իրականացմամբ, որը CIA-ն այն անվանել էր «Աժաքս»գործողություն ,Այզենհավերի կառավարության պետքարտուղար Ջան Ֆաստեր Դալասը ,այնքան գոհ էր մնացել, որ մտադիր էր Իրանի հեղաշրջման նման հեղաշրջում կազմակերպել Կոնգոյում, Գվատեմալայում և Ինդոնեզիայում ,իսկ Եգիպտոսում ևս տապալել Աբդոլնասերի իշխանությունը:

Մոհամեդ Ռեզա Փահլավին որպես բացարձակ միապետ կառավարեց Իրանում մինչ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը, որի ժամանակ նա գահընկեց արվեց, իսկ մեկ տարի անց տարագրության մեջ մահացավ։

Կազմեց՝ Սահակ Շահմուրադյանը

ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: