ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Դավիթը երրորդ հազարամյակի Հայաստանում ծնված առաջին հայն էր․ Բագրատ Ուզունյան
Բագրատի երեք զավակներից Դավիթը միջնեկն էր, որը ծնվել էր 01.01.01-ին՝ դառնալով 21-րդ դարի Հայաստանում ծնված առաջին հայը։ Պետությունն այդ առիթով վկայագիր ու խորհրդանշական ոսկյա նուռ էր տվել, որն այսօր Դավից մնացած թանկագին մասունք է։ Դարի առաջին ծնունդն առաջատար էր նաև ուսման մեջ․ Հումանիտար քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Ամերիկյան համալսարան։ 2019-ի հուլիսի վեցին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Եղնիկներում, որտեղ էլ պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մռավ լեռան ամենաբարձր դիրքում չեզոքացրել էր թշնամու հարձակումը։ Նռնակով պայթեցնելով հակառակորդի զինվորներին, ընկերների հետ միասին վերադարձրել էր դիրքի վերահսկողությունը՝ արժանանալով «Մարտական խաչի»։ Որդու սխրանքի մասին Բագրատն իմանալու էր նրա զոհվելուց ու պատերազմի ավարտից հետո, երբ նոյեմբերի 22-ին գնաց «Եղնիկներ»։ Դավիթը զոհվեց հոկտեմբերի մեկին՝ վիրավոր ընկերոջն օգնելիս։ Հոկտեմբերի 15-ին հուղարկավորեցին Եռաբլուրում։ Հետմահու արժանացել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով։ Պետության տրամադրած գումարով Բագրատը որոշեց իրականացնել որդու երազանքը․ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը դիտելուց հետո մի անգամ մորն ասել էր․ «Մա՛մ, հենց հարստանամ, քո համար «Մայրիկ»-ի միջի այգուց եմ եմ տնկելու»։ Քանաքեռավանում գնված հողամասում այժմ ծաղկում է «Դադիտունը»։ Մեծ եղբայրը Դավիթին Դադի էր ասել, երբ առաջին անգամ տուն էին բերել ծննդատնից։ Դավիթի այգում այժմ անվանական ծառեր ունեն 44-օրյա պատերազմի բազմաթիվ հերոսներ։ Բագրատը նպատակ ունի տարածքը դարձնել հանգստավայր զոհվածների հարազատների համար։ «Այս այգով կփորձեմ շունչ տալ Դավիթիս ու նրա ընկերներին։ Ուզում եմ, որ այգին ծառայի այն մարդկանց, ովքեր գիտեն հողի արժեքն ու այդ հողին տվեցին իրենց զավակներին»,-ասում է Բագրատը։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: