ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը նշում է ծննդյան 63-ամյակը
Երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր և ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ծնվել է երաժշտի ընտանիքում 1960 թ. ապրիլի 19-ին: 1978-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ. Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և եղել է ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: