ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սիմոն Վրացյան. «Վարչապետի հուշերը»
1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական գործիչ և վերջին վարչապետ, 1921 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Անկախ Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար-վարչապետ, 1921 թ. մայիս-հուլիս ամիսներին Լեռնահայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը (1882-1969) ներկայացված տեսանյութում պատմում է Առաջին Հանրապետության հռչակման մասին և իր մտքերն է արտահայտում համազգային խնդիրների վերաբերյալ: Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ական թվականներին: Տեսանյութում օգտագործվել են 1919թ-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ամերիկյան զինվորական առաքելության օպերատորի նկարահանած կադրերը, ֆիլմի բնագիրը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Աղբյուր՝ irazek.am


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: