ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Բաքուն փորձում է ակտիվացնել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» կեղծ թեզերը
Բաքուն նոր խանդավառությամբ է սկսել շրջանառել երևակայական մի պատմություն, ըստ որի՝ հայերը զավթել են, Ալիևի հորինած եզրույթով, «Արևմտյան Ադրբեջանի» հողերը: Ալիևը նկատի ունի Հայաստանի հարավը ու անգամ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ: Ինչ է փորձում անել Ադրբեջանը: Արցախի հարցը օրակարգից հանելու համար, այսպես ասած՝ քարոզչական երկրորդ ճակատ է բացում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Ադրբեջանը ռեսուրս չի խնայելու, որ արհեստածին այս հարցով ողողի միջազգային բոլոր կառույցները: Երևանի գործը համապատասխան հարթակներում ադրբեջանական կեղծ թեզերին իրականությամբ հակադարձելը պետք է լինի:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: