ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է մեր տարածաշրջան բերել սիրիական սցենարը
Թուրքիան իր ներկայությունը տարածաշրջանում ամրապնդեց 44-օրյա պատերազմից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը: Ըստ թուրքագետի՝ Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանում է․ «Ռուսաստանը զբաղված լինելով ուկրաինական խնդրով փորձելու է պահել այն ստատուս քվոն, որը կա: Աշխարհաքաղաքական լուրջ գործընթաց է, որտեղ ՌԴ-ի դիրքերը թույլ են: Թուրքիան ստեղծված իրավիճակից օգտվում է Ադրբեջանի միջոցով»: Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանը աշխարհաքաղաքական գործընթացներում չկա, նա սպասարկում է թուրքական շահը․ «Թուրքիան ներգրավված է բոլոր գործընթացներում՝ թե Լաչինի, թե հայ-ադրբեջանական»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: